Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Վրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին ԼարսովԲոլոր երկրները սպшռնալիքի տակ են կլիմայի փոփոխության բացասական ազդեցության հետևանքով. ՀՄԿ գլխավոր քարտուղարԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունըՍա բացառիկ ու պատմական արդյունք էր անկախ Հայաստանի կենսագրության մեջ, երբ մրցավայր մեկնած 6 մարզիկներից 4-ը պատվո հարթակ բարձրացան ու մեդալներ նվաճեցին. Գագիկ Ծառուկյան Աշխարհը փոթորկած քամիները հասել են նաև Հայաստան՝ մեր կյանքի ամեն ոլորտից ի հայտ բերելով անզգшմ ու անխnհեմ կամակատարներ․ Ասողիկ աբեղաՀայաստանը՝ որպես կայուն, հզոր և զարգացող պետություն, կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ երկրում կգործեն իրավական ու հանրային պատասխանատվության ինստիտուտները․ Արտյոմ ՎարդանյանՍխալ է հարցադրումը, թե ինչ պիտի անի եկեղեցին․ հարցադրումն ուղիղ հակառակն է՝ ինչ պետք է անեմ ես, մենք՝ եկեղեցու, և հետևաբար՝ պետության համար․ Վահե ՀովհաննիսյանՀայաստանը նույնպես աստիճանաբար տեսավ այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը. Վրաստանի նախագահԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մшրմինԲաքվի մեծ կեղծարարությունն ակտիվ ընթացքի մեջ է, որի շրջանակներում փորձ է արվում բազմաթիվ ռшզմական հանցագործություններ «կարել» ոչ այնքան Բաքվում գտնվող հայերի, որքան Հայաստանի Հանրապետության դեմ․ Տիգրան ԱբրահամյանՉինական բանակը պատրաստվում է իրական գործողությունների․ Պենտագոնի ղեկավարԱրեգակի վրա տեղի է ունեցել տարվա ամենամեծ զանգվածային արտանետումըԿԲ-ն չի փորձում բանկերին բերել ողջամիտ տնտեսվարման. Հրայր Կամենդատյան Հայաստանը կարիք ունի նոր քաղաքական ուժի. Արմեն ՄանվելյանԱՄՆ-ը կարող է ստիպել Ուկրաինային մասնակցել Ռուսաստանի հետ բանակցություններին. WPՆորանոր ցածրունքներ նվաճելովՎրաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա գործակալների մասին օրենքըԱՄՆ-ն կանգնած է լուրջ ֆինանսական ճգնաժամի առաջ․ BloombergԹուրքիայի ռшզմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնшզшվթել և ամբողջապես հայաթափել Արցախը. ՎեհափառՍկսում ենք աննախադեպ մի ծրագիր, որը կոչվելու է «200 տարի միասին»․ Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Ընդդիմության սխալն օգտագործեցին իր դեմ

Ազգային ժողովը երեկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ է ընտրել, ընդ որում՝ ընդդիմության ներկայացուցչի։

2002-2022 թվականներին Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Մանվել Բադալյանի թեկնածությունը առաջադրել էին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Սովորաբար, երբ ընդդիմությունը որևէ թեկնածու է առաջադրում՝ «Քաղաքացիական պայմանագիրը» բուռն քննարկումներով ձախողում է այդ ընտրությունները։ Երեկ, սակայն, տարօրինակ կերպով հենց «Քաղաքացիական պայմանագիրն» էր ավելի շահագրգռված Մանվել Բադալյանին ՄՊՀ անդամ ընտրելու հարցում, ավելին՝ պարզվեց, որ Բադալյանը հանդիպել և աշխատանքային քննարկում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիրի» հետ։

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք բարձր պաշտոն զբաղեցրած Մանվել Բադալյանը Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին ընդդիմադիր է եղել, իսկ երեկ էլ քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր, բոլորը կողմ են քվեարկել։ Տարօրինակ կերպով իրենց իսկ առաջարկած թեկանածուին կողմ չեն քվեարկել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները։

Այս հանգամանքը առիթ էր տվել իշխող ուժին հենց ամբիոնից ծաղրական և վիրավորական արտահայտություններ անել ընդդիմության հասցեին։ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն, օրինակ, հայտարարել է, թե՝ «Պատիվ ունեմ»-ը ոչ թե քաղաքական գործունեությամբ է զբաղված, այլ՝ տրոլինգով, սպոյլերությամբ, սպամինգով, ամեն ինչով, բացի քաղաքականությունից։ «Կարելի է հիմա պաշտոնապես հայտարարել, որ այդ քաղաքական ուժն ավարտվեց, թվում է, թե տրիվիալ աննշան դեպքով»,- հայտարարել է Ռուբինյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցությունից ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում տարածել է միայն Թագուհի Թովմասյանը, նշել, թե Մանվել Բադալյանը ԱԺ դահլիճում իրեն չի դրսևորել իբրև ընդդիմության կողմից առաջադրված թեկնածու, որևէ տարբերվող տեսակետ չի հայտնել։ «Ես ծանոթ էի իմ դասախոս Բադալյանի տեսակետներին և սպասում էի, որ պետք է առանձնանար իր հնչեցրած գնահատականներով, բայց չլսեցի նման բան, դրա համար չմասնակցեցի քվեարկությանը», -նշել է ընդդիմադիր պատգամավորը։

Այս մեկ դեպքն ընդամենն ապացուցում է հայկական քաղաքական դաշտի փչացածության մակարդակը։

Ընդհանրապես, եթե ընդդիմությունը որևէ թեկանծու է առաջադրում, ապա պետք է նաև նախապես ճշտի այդ մարդու մոտեցումները տարբեր հարցերում, այլ ոչ թե ցույց տա, որ գործող իշխանությունները համագործակցեն, կամ ինչ-ինչ ստվերային պայմանավորվածությունների հանգեն այդ անձանց հետ, առավել ևս, որ «Քաղաքացիական պայմանագրի» համար սա քարոզչական հնարավորություն է դարձել՝ ցանկացած ժամանակ երեսով տալու և հայտարարելու, թե իրենք ընտրում են նաև ընդդիմության առաջադրած ներկայացուցիչներին։

Արսեն Նահապետյան