Գիտության խթանում. Գ․Վ․ Պլեխանովի անվան համալսարանի Երևանյան մասնաճուղում տեղի ունեցավ «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներ» գիտական հանդեսի 10-րդ համարի շնորհանդեսը
Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճուղում տեղի ունեցավ «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներ» գիտական հանդեսի 10-րդ հոբելյանական թողարկման շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա էին գիտական հանրության անվանի ներկայացուցիչներ, ժողովածուի խմբագրական խորհրդի անդամներ, համալսարանի դասախոսներ և ուսանողներ։ Հյուրերին ողջունեցին ժողովածուի պատասխանատու քարտուղար, Տնտեսական գիտությունների ամբիոնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ Բելլա Գաբրիելյանը և մասնաճյուղի տնօրեն, ժողովածուի պատասխանատու խմբագիր, պ․գ․թ․ Թամարա Վարդանյանը։
«Մեր գիտական հանդեսը միավորում է առաջատար տնտեսական գաղափարներն ու միտումները և հանդիսանում է այն հարթակը, որը միավորում է ինչպես ճանաչված գիտնականներին, այնպես էլ երիտասարդ հետազոտողներին։ Այս տարիների ընթացքում մենք առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ որակը և բովանդակությունը քանակից կարևոր են», - նշեց Թամարա Վարդանյանը։
Շնորհավորական ուղերձով հանդես եկան նաև ժողովածուի խմբագրական խորհրդի անդամ, տնտեսագիտության դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվ. Տնտեսագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, տ․գ․թ․ Ստեփան Պապիկյանը և ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչ Էռնեստ Մանուչարյանը։
Շնորհանդեսի ավարտին խմբագրական խորհրդի անդամներին հանձնվեցին շնորհակալագրեր և հուշանվերներ՝ երկարամյա համագործակցության և ժողովածուի զարգացման գործում ունեցած ներդրումի համար։
Հիշեցնենք, որ Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճուղի «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներ․ որոշումներ, հեռանկարներ, լուծումներ» գիտական ժողովածուն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի ցանկում, ինչպես նաև РИНЦ (գիտական հղման Ռուսաստանյան ինդեքս) շտեմարանում։





















Համաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ...
Երբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ Միրզոյան
Շրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքնե...
Արցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք Չալաբյան
SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրու...
ՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․...
Փաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ Սավգուլյան
Եկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ Փաշինյան...
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը