Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ» Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ» Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ» «Սա պետականության հանդեպ ծաղր է» . «Փաստ» Օրենքի վիճահարույց դրույթը՝ քաղաքական մահակ. «Փաստ» Ինչու՞ է Ալիևը ստորագրում այն, ինչի հետ ինքը կապ չունի. Էդմոն Մարուքյան Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա. Հրայր Կամենդատյան Մենք իրավունք չունենք մոռանալու մեր տղաների սխրանքը. Արսեն Գրիգորյան Արևմուտքի խելքին ընկող քաղաքական լիդերները միշտ պետք է հիշեն, որ օգտագործվելու են Արևմուտքի կողմից. Մհեր Ավետիսյան
Ոչ սթափ, առանց վարորդական վկայանի տղամարդը «Nissan»-ով բախվել է կայանված «Ford Transit»-ինՆԳՆ-ում մեկնարկել է ապագա պարեկային ծառայողների ամփոփիչ պետական ատեստավորումըՀայաստանի կալանավայրերը լի են դատավճիռ չունեցող մարդկանցով․ Ավետիք Չալաբյան Էդգար Շաթիրյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահԵթե որևէ մեկին մեղադրում են գործակալ լինելու մեջ, պետք է հարուցվի քրեական գործ, ոչ թե գրպանը բան գցեն. Արթուր ԽաչատրյանԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարՌուս և գերմանացի քաղաքական գործիչները գաղտնի հանդիպել են Աբու Դաբիում. DWՄենք շատ վստահելի հարաբերություններ ունենք ռազմшտեխնիկական համագործակցության ոլորտում. Պուտինը՝ Մոդիի հետ հանդիպման ժամանակՀայաստանի Գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ Ռուսաստանի առաջատար համալսարանների ցուցահանդես և շնորհանդես Քաղաքացին ցանկացել է նետվել Երևանի Հաղթանակ կամրջիցԿամ բոլորս միասին պայքարում ենք ինքնիշխան Հայաստան ունենալու համար, կամ մեր հայրենիքը ադրբեջանացվում է․ Էդմոն Մարուքյան«Մեր ձևով» շարժմանն է միացել արդեն 11,000-րդ կամավորը, ինչը խոսում է մարդկանց` հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր զգացման մասինԵս «խուլիգան եմ», Սրբազանը՝ «պլան գցող». քաղբանտարկյալ Նարեկ ՍամսոնյանԵվս մեկ տեսանյութ Վայոց Ձորի մարզ իրականացրած աշխատանքային այցից․ «Մեր ձևով»Հովիկ Աբրահամյանը կապ չունի 5330 հա հողատարածքի վարձակալության հետՍուրբ Յոթ Վերք եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ պատարագին ես հաստատ չեմ լինելու․ Նարեկ Սրբազան«Առաջարկ Հայաստանին» նախագիծը Հայաստանի, հայկական աշխարհի, հայ ժողովրդի համար է․ Իվետա ՏոնոյանԻ՞նչ հիմքով են ոստիկանները հայտնվել Գորիսի պետական քոլեջում․ Սյունիքում պարզաբանման են սպասումԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակված լուրը, ըստ որի՝ Հասմիկ Ավագյանն ընդունել է Յուրի Սաքունցին, սպորտային քաղաքականության անտեղյակության դասական օրինակ է Իսակովի պողոտայում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Զվարթնոց»-ի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը
Քաղաքականություն
echo '
';

Փաշինյանն ադրբեջանական նարատիվներ տարածելու ռեկորդներ է սահմանում

Որքան հանրությունը չի արձագանքում Նիկոլ Փաշինյանի ադրբեջանական նարատիվներ տարածելու ձգտումներին, այնքան գործող իշխանության պարագլուխն ավելի է լկտիանում։ Երեկ էլ խորհրդարանում Փաշինյանը նոր «հատակներ» է ծակել։ «Ղարաբաղն անկախ չի, Հայաստան չի, Ադրբեջան չի, Ղարաբաղն ի՞նչ ա բա».- հայտարարել է նա, Արցախի հարցը համեմատել հղիության հետ, հայտարարել, թե հղիությունը ևս 9 ամսով երկարաձգելն անիմաստ էր։

«9 ամիս անց պետք ա մի որևէ բան տեղի ունենա՝ պետք ա կա՛մ ծնվի երեխան, կա՛մ պետք ա չծնվի՝ մեծ հավանականությամբ կրողի մահը պատճառելով կամ սրանից բխող: Կա՛մ կեսարյան հատումով պետք ա ծնվի, կա՛մ բնական ճանապարհով պետք ա ծնվի, կա՛մ կենդանածին պետք ա լինի, կա՛մ մեռելածին պետք ա լինի, կա՛մ տղա պետք ա լինի, կա՛մ աղջիկ պետք ա լինի... Էն բանը, որ մենք էս հղիությունը պետք ա ևս 9 ամսով երկարացնենք, դա, կներեք, աբսուրդ մոտեցում է», - ասել է նա։

Ավելին, շարունակում է ահաբեկել, թե դիմադրելու, հակառակը խոսելու դեպքում կարող են կորցնել պետականությունը, և այդ սպառնալիքներով շարունակում է պահպանել իշխանությունը։ Նաև հայտարարել է, թե ի հայտ եկած նոր խնդիրները կառավարելու համար անհրաժեշտ է հաղթահարել «ազգ-նահատակ» և «ազգ-բանակ» բանաձևերը։

Չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի «ազգ-նահատակ» ասելով, Փաշինյանն ասել է, թե անցած վեցուկես տարիների ընթացքում ինքն այն տպավորությունն է ստացել, որ աշխարհը Հայաստանին ընկալում է որպես ազգ նահատակ, որի շարունակությունն էլ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին առաջ քաշված «ազգ-բանակ» գաղափարախոսությունն է։ «Եթե դու դիրքավորվում ես որպես «ազգ-բանակ», անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ։ Մենք շատ խոսում ենք նրա մասին, որ մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, և սա ճիշտ օրակարգ է, և մենք պետք է շարունակենք այս օրակարգի իրագործումը, բայց էլի ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ իսկ մենք ինչքա՞ն և ումի՞ց ուժեղ բանակ ենք ուզում ունենալ, ուժեղ ումի՞ց՝ քանի՞ բանակից պետք է ուժեղ լինենք»,- ասել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը՝ փաստացի հաստատելով, որ հանուն իր շահերի պատրաստ է հրաժարվել ՀՀ բոլոր իրավունքներից։

Նունե Մանուկյան