Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»
Կապան ֆեստը՝ պատանի երաժիշտների մոտիվացիաՆիկոլն Ալիևի հարճն ու կամակատարն է. Դավիթ Սարգսյան Բայց աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. Վարդան ՈսկանյանՈղբերգական ավտովթար է տեղի ունեցել Մասիսում․ զոհ ու վիրավորներ կանԵվրամիությունը 72 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքեր է պատրաստել ընդդեմ Միացյալ ՆահանգներիԱրդյո՞ք բանջարեղենն ավելի լավ է աճում արևային վահանակների տակ. գիտնականների զարմանալի հայտնագործությունըՓաշինյանը փորձում է նեղը գցել արցախցիներինԸստ իս՝ ԱՄՆ-ն ասաց այն, ինչի շուրջ համաձայնության են գալիս Հայաստանն ու Ադրբեջանը. ԶատուլինԱրևմուտքից հավաստիացումներ են պահանջել՝ Սամվել Կարապետյանի դեմ արշավը շարունակելուԲրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջումԱՄՆ-ը բացահայտում է իր իրական նպատակներըՇուրջ 38 ժամ ջուր չի լինի՝ հուլիսի 17-ին և 18-ին․ հասցեներՄեր նպատակը շարունակում է մնալ պետությունը կազմաքանդող խմբակին օր առաջ հեռացնելը․ Գառնիկ ԴանիելյանՀուլիսի 16-ին, 17-ին, 18-ին և 21-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինիՆոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով ԶՊՄԿ-ն ակտիվորեն համագործակցում է գիտակրթական հաստատությունների հետԳազագողության «բանդիտներին» այս անգամ կասեցրեց գլխավոր դատախազը. «Ժողովուրդ»Դոմուսում՝ հարմարավետության նոր շունչ այս ամռանըԻ՞նչ է տեղի ունեցել Բրյուսելում․ Մենուա ՍողոմոնյանԱրել են ամեն բան` Փաշինյանի աչքին բարձրանալու. ինչպես է անցել ՔՊ քաղաքական ժողովը․ «Ժողովուրդ»
Մամուլի տեսություն

Գյուղատնտեսությունը մեր տնտեսության ամենադեպրեսիվ ճյուղերից մեկն է, որտեղ կյանքը, կարծես թե, կարգ է առել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այս տարվա ընդունելության քննությունների «ամենահուզիչ» հարցն էր, թե ինչու ԵՊՀ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում 18.75-ը անցողիկ թվանշան չէր: Բնականաբար, հետաքրքիր է, թե ինչու են «իրավագիտություն» և «միջազգային հարաբերություններ» մասնագիտություններն այդքան պահանջված: Հուսամ, այսօրվա ոչ բոլոր երիտասարդներն են երազում «մենթության» («գործ կարելու», իսկ այնուհետև փողով «ջրելու») մասին: Կարծում եմ նաև, որ ոչ բոլորն են իրենց պատկերացնում շամպայնի բաժակը ձեռքին դիվանագիտական ընդունելության լուսավոր սրահներում ճեմելիս: (Իրականում դիվանագիտությունը ծանր և լարված գործ է՝ մանավանդ մեր նման ոչ հարուստ երկրում): Բայց ավելի հետաքրքիր է, թե ինչու են որոշ մասնագիտություններ մեր երիտասարդների կողմից անտեսված: Այդ առումով բերեմ մի քանի բնորոշ օրինակ: Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ Ճարտարապետության և շինարարության համալսարանի «շինարարություն» մասնագիտությունից 410 տեղ մնացել է թափուր: «Շինարար ազգի» համար բավականին հետաքրքիր ցուցանիշ է: Ագրարային համալսարանում 194 թափուր տեղ է մնացել Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում, 224՝ պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետում, 103՝ ագրոնոմիական ֆակուլտետում: Սա այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան 20 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության մեջ: Պարզ է, որ ԿԳՄՍ նախարարությունը և մասնագետները պիտի խորը վերլուծեն պատճառները, բայց դրանցից մեկը, կարծես թե, մակերեսի վրա է՝ աշխատաշուկայի վիճակը: Գյուղացիական տնտեսությունները կարիք չունեն մասնագետների՝ չնայած «պաշտոնապես» հայտարարում են, որ դա այդպես չէ, որ իրենք երազում են ունենալ գյուղատնտես կամ անասնաբույժ, բայց ոչ ոք չի գալիս աշխատելու: Բայց փաստն այն է, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության ամենադեպրեսիվ ճյուղերից մեկն է, որտեղ կյանքը կարծես թե կարգ է առել մոտավորապես 1970-ական թվականներին: Այս վիճակում, հավանաբար, ոլորտը կարիք չունի երիտասարդների ստեղծագործ ակտիվության, իսկ գյուղում մնացած տարեց մարդիկ իրականում այլ բանի մասին են երազում՝ «մի հատ զավոդ լիներ, մարդիկ գնային աշխատելու»: Հող մշակելու ցանկությունը գյուղաբնակներից շատերի մոտ մարել է, և դա ոչ 2, ոչ էլ անգամ 20 տարվա խնդիր է: Նույնը՝ շինարարությունը, որն իրականացվում է այնպիսի մասշտաբներով, որ ճարտարագետ շինարարների սահմանափակ թիվը միանգամայն բավարար է: Իհարկե, աշխատաշուկայի վիճակը միայն բացատրությունը չէ. պետք է ենթադրել, որ խնդիր կա բուն այդ բուհերում՝ դասավանդման մեթոդների, շրջանավարտներին հետագա մասնագիտական գործունեության համար ավելի պիտանի դարձնելու մեջ: ԿԳՄՍ նախարարությունում սիրում են «վերջնարդյունք» բառը: Գուցե թափուր տեղերի քանակը բուհերում այդ «վերջնարդյունքի» դրսևորումներից մեկն է: Ոչ միայն այդ նախարարությունը, այլև ամբողջ կառավարությունը պետք է ջանքեր գործադրի «անտեսված մասնագիտություններն» ավելի գրավիչ դարձնելու համար: Մյուս կողմից, «գրավչությունը» գալիս է ոչ միայն դրսից, այլև ներսից. կարելի է փողոց ավլել և այդ աշխատանքի մեջ իմաստ տեսնել, և կարելի է նաև միջազգային կորպորացիայի «թոփ-մենեջեր» լինել ու ամեն օր գնալ գործի՝ սեփական բախտն անիծելով»