Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ Մայր Աթոռի վրա գրոհը սահմռկեցուցիչ էր. Արմեն Մանվելյան Վարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ»
Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Nissan March»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրսՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանինՄի շարք անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացիներից խաբեությամբ ստացել են տարբեր չափի գումարներ. քրեական վարույթները դատարանում ենՇիա հավատացյալների նկատմամբ բռնnւթյունների հերթական ալիքն՝ ԱդրբեջանումԱրարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԶեղչի քարտով աhшբեկչությո՞ւն են ապացուցում. սա իրենց պետք էր, որ ունենային մեղադրանքի ֆոն՝ հայտարարելու, որ Դաշնակցությունը պետք է փակել. Վարդանյան338 հազար դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին` որպես պետությանը պատճառված վնաս. Գլխավոր դատախազությունԵՄ-ն կոչ է արել Բաքվին և Երևանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացըԻդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինՆեթանյահուն հույս ունի շուտով հաշտություն կնքել մի քանի արաբական երկրների հետԿառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՓոխանակ ոստիկանները մեզ պաշտպանեն, Փաշինյանին են պաշտպանում. քաղաքացիՎրաստանում դեղձի արհեստականորեն գունավորման դեպքը բացահայտվել էՓորձում են վախեցնել և հնազանդեցնել ձեռնարկատերերին. Արմեն ՄանվելյանԵրևան քաղաքի կառավարման ղեկին պատահաբար հայտնվածները սեպտեմբերից ստիպելու են, որ սեփական մեքենաներով տեղաշարժվողները հրաժարվեն դրանցից ու օգտվեն «բարեփոխված» տրանսպորտից. ավագանու անդամ«Ոչ օլիմպիական մարզաձևերի» միության նոր գործընկերը «Mix fight» ֆեդերացիան է ՔԿ–ն՝ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենի կալանավորման մասինՀայկական Սփյուռքը վերադառնում է հայաստանյան իրականություն. Նարեկ ԿարապետյանԱշտարակ քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՌուբեն Վարդանյանի իրավnւնքները կոպտորեն խախտվում են. Սիրանուշ Սահակյան
Հասարակություն

«Հրադադարի օրը մտել է փոսի մեջ` վիրավորներին դուրս բերելու, հենց այդ պահին արկն ընկել է փոսի մեջ»

19-ամյա Հայկն անմահացել է առաջին հրադադարի օրը՝ հոկտեմբերի 10-ին, վիրավոր զինակից ընկերներին օգնելիս: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին պատմեց Արցախում ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարի ընթացքում նահատակված զինծառայող Հայկ Արամի Արշակյանի հորաքրոջ աղջիկը՝ Սյուզաննա Եղիազարյանը: 
 
«Հրադադար հայտարարելու օրը փոսի մեջ վիրավորներ են եղել, հրամանատարը հարցրել է՝ ո՞վ կգնա հանի վիրավորներին, Հայկը անմիջապես հանել է ժիլետը ու վազել, հենց այդ պահին արկն ընկել է փոսի մեջ»,- ասաց քույրը:
 
Հարազատներն 8 օր լուր չեն ունեցել Հայկից և ամեն օր հույսով սպասել են նրա զանգին՝ հանգստություն զգալով նրա անունը ցուցակներում չգտնելով: Հայկը պատերազմական օրերին հարազատների հետ խոսելիս վստահեցրել է, թե ինքը հեռու է պատերազմից, դիրքերում չէ, և իրենց մոտ ամեն բան լավ է ու հանգիստ: 
 
«10 ամիս է, ինչ զորակոչվել էր, սակայն հասցրել էր դառնալ 30 լավագույն հրետանավորներից մեկը: Շատ խելացի էր, բանակում նրան գիտնական էին անվանում, ցանկանում էր մեդալներով վերադառնալ, որոնք այնքա՜ն կարևոր էին իր համար»,- նշեց Սյուզաննան:
 
Հորաքրոջ աղջկա խոսքով՝ եղբայրը անչափ պոզիտիվ, հետաքրքիր ու հումորով էր. «Երբ հերթական արկի պայթյունի ժամանակ փախչելու ու պահ մտնելու տեղ չի եղել, Հայկը պառկել է ընկերոջ վրա: Արկերը սկսել են խփել իրենց կողքերը, բայց իրենց չի կպել, այդ ընթացքում Հայկը սկսել է հումորային պատմություններ պատմել, ծիծաղեցրել ընկերոջը, որ չվախենա»,- պատմեց անմահացած հերոսի քույրը: 
 
Հայկը Հրազդան քաղաքից էր, ապրում էր ծնողների և 4 տարեկան քրոջ հետ:  Ե՛վ դպրոցն էր գերազանց ավարտել, և՛ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում էր գերազանց սովորում: Համալսարանում մասնակցում էր КВН-ի հումորային միջոցառումներին: 
 
Սոնա Հարությունյան