Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան
Գույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ»
Մամուլի տեսություն

Վարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մենք, բնականաբար, տեղյակ ենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը: Եթե անգամ երևակայական կամ «Կարգինի» «Հեռվաշենում» ապրելիս լինեինք, ապա նույնիսկ 7 տարվա մեջ անխուսափելիորեն կիմանայինք դա: Հետևանքներից, հարկավ, հետևանքներից...

Բայց, եթե սարկազմը դնենք մի կողմ, ապա պարբերաբար հարց է առաջ գալիս՝ նա իսկապես վարչապե՞տ է, թե՞ ոնց: Եթե վարչապետ է, ապա այդ ինչպե՞ս և ինչո՞ւ առաջացավ այնպիսի մի իրավիճակ մեր քաղաքական ու հասարակական կյանքում, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը խոսում է հայհոյանքի կամ «պարականոն բառապաշարի» գործածության հրադադար հայտարարելու մասին:

Փաշինյանը, դատելով իր իսկ գրառումներից, խորապես համոզված է, որ վարչապետի պաշտոնը իրեն թույլ է տալիս ազատորեն վիրավորել ու պիտակավորել, ուղղակիորեն հայխոյախոսել իր հակառակորդների, ընդդիմախոսների, պարզապես իրեն դուր չեկած անձանց կամ այն մարդկանց, որոնցից վտանգ է զգում: Ավելին, Փաշինյանը համոզված է, որ ինքը սովորական քաղաքացու, ֆեյսբուքյան օգտատիրոջ հետ գտնվում է սոցիալ-քաղաքական նույն հարթության վրա և պարտավոր է «աբառոտկա ֆռալ» իրեն ուղղված վիրավորական կամ կոշտ արտահայտություններին:

Ասենք, որ թե՛ մեկ, թե՛ մյուս հարցում Նիկոլ Փաշինյանը ու խնդիրը նրա նման ընկալողները չարաչար սխալվում են: Չարաչա՛ր:

Ի՞նչ է ասում Փաշինյանը: Նա ասում է, որ երբ իրեն են հայհոյում կամ վիրավորում, դա դեռ ոչինչ, բայց, այ, երբ իր մերձավորներին են դիպչում, արդեն չի կարող չպատասխանել:

Սա բազմաշերտ երևույթ է, ուստի եկեք շերտ առ շերտ էլ դիտարկենք:

Առաջինը. երբ ասում են՝ վարչապետ, մեր երկրի դեպքում դա պետության թիվ 1 պաշտոնյան է, երկրի «դեմքը»: Անձը չէ, պաշտոնն է այդպիսին: Ավելին, նա ոչ միայն իր կուսակիցների, ոչ միայն իրեն «մեր խզոր փրգիչ» ասողների, ոչ միայն ոչինչ չասողների, այլև մնացած բոլորի, ամբողջ երկրի վարչապետն է: Ուզենք, թե չուզենք, արդեն յոթ տարի այդպես է: Իսկ դա ոչ թե սոսկ պատասխանատվություն է, այլ պատասխանատվության X աստիճան, երբ X-ը ձգտում է անսահմանության: Նույնիսկ անպատասխանատու գործիչների դեպքում այդ կանոնը գործում է: Այո, ի ցավ ոմանց, նկատենք, որ «պարականոնությունն» էլ է ենթակա որոշակի կանոնիկության:

Մի խոսքով, վարչապետը պարզապես անձ, անհատ չէ: Ու, եթե նրան իր վարչապետական գործունեության հետ կապված քննադատում են, «քլնգում» են, երբեմն նաև անիծում ու վիրավորում են, դրանից դեռ չի հետևում, որ ինքն էլ պիտի ֆեյսբուքյան ակտիվ «մեկնաբանի» կամ «ռեպլիկագրի» տարբերակով լայվ մտնի ու նույն, դեռ ավելի ցածր մակարդակով ու բառապաշարով պատասխանի: Բոլոր երկրներում և բոլոր ժամանակներում ղեկավարներին քննադատել են, ինչ ասես, որ չեն ասել, դա էլ իշխանությունների «ճակատագիրն» է:

Երկրորդը. շատ կներեք, իսկ ո՞վ է ատելությունը, թշնամանքը, վիրավորանքը, կոպտելը, հայհոյախոսությունը, զազրախոսությունը, այդ ամբողջ «պարականոն» խոսույթը քաղաքական-հասարակական կյանքի նորմ դարձրել: Այո, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը:

Դեռ 2018-ին քչերի թվում նաև մենք էինք Փաշինյանին ազնվորեն զգուշացնում, որ այն, ինչ արվում է, մի օր շուռ է գալու ձեր դեմ: Դա բումերանգ է: Այն ժամանակ նրանց համար, ինչպես ասվում է, «ծովը ծնկներից էր»: Պարզվեց (ինչպես միշտ) ծովի մակարդակն ավելի բարձր էր, ի լրումն, ոմանք լողալ չգիտեն, իսկ «բումերանգի օրենքն» էլ գործում է անվրեպ: Միշտ: Հասկանո՞ւմ եք, այդ օրենքը ԱԺ-ն չի ընդունում, որ ինչպես ուզեք՝ քվեարկեք: Դա ՀԷՑ-ի խլում չէ, դա «ուռա՜, Եվրամիություն ենք գնում» քարոզչական «օրենքի» նախագիծ չէ:

Ու սա միայն Նիկոլ Փաշինյանին ու նրա անընդունելի վարքն ու խոսվածքը կրկնօրինակողներին և սատարողներին էլ է վերաբերում, բնականաբար, ովքեր ցնծացել և խրախուսել են, երբ ողջ մարդկանց տների դռներին դագաղների կափարիչներ են դրել, սգո պսակներ, սգո երիզներ՝ անուններով: Երբ անվանարկել են տարբեր գործիչների:

Մոռացե՞լ եք: Կյանքը չի մոռացել:

Այն, ինչից բողոքում է Նիկոլ Փաշինյանը, հենց իր ցանածի հետևանքն է: Ու, նորից զգուշացնենք, գուցե այս անգամ ականջալուր լինեն. ցավոք, այն, ինչից հիմա են Նիկոլ Փաշինյանն ու քպականները նեղվում, դրանք միայն բողբոջներն են:

Վերջապես՝ մերձավորների և նրանց դիպչելու մասին: Պետության ղեկավարների ընտանիքի անդամները տարիներ շարունակ «կարմիր գիծ» են եղել հրապարակային քաղաքական, հասարակական, լրագրային գործունեությամբ զբաղվող շատերի համար: Մեր մոտեցումը հաստատ այդպիսին է եղել ու այդպիսին էլ կա: Երբեք չենք «մտել» մարդկանց ընտանիք, չենք էլ պատրաստվում:

Տարիներ շարունակ, նախկին երեք նախագահների կանայք, երեխաները անգամ չեն երևացել հրապարակային դաշտում կամ հազվադեպ են երևացել առնվազն այդ ղեկավարների պաշտոնավարման շրջանում: Իսկ քաղաքականության մասին կարծիքներ ընդհանրապես չեն արտահայտել: Սակայն Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է իր կնոջը, երեխաներին, մերձավորներին հրում քաղաքական դաշտ, առաջին պլան բերում ու այդպիսով նաև քաղաքական սուր դիտողությունների ու գնահատականների թիրախ դարձնում:

Ամփոփենք. վարչապետը, ով էլ այդ պաշտոնում լինի, երկրի՛ ղեկավարն է, ոչ թե միայն իր կողմնակիցների ու իր կուսակցության անդամների: Վարչապետը պետք է լինի հավասարակշռության և հանդուրժողականության երաշխավոր, այլ ոչ թե անձնական վիրավորանքները փոխադարձող բլոգեր:

Չնայած այնպիսի տպավորություն է, որ մեր խոսքը ուղղված է լինելու... երկրի հաջորդ վարչապետին:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում