Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
ftNFT ֆիջիթալ սփեյսում մեկնարկել է Summertime ցուցահանդեսըԵրևանում ջրախողովակներ տեղափոխող «Ford»-ի վրայից մի կապոց Խանջյան փողոցի թունելում մասամբ ընկել էԷրդողանի գիրքը նվեր էր, Փաշինյանը պետք է հրաժարվե՞ր. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալՉդառնաք ՀՀ-ում հակաժողովրդավարական գործընթացի հովանավորներ․ Մարուքյանը՝ ԵԽ նախագահինԷմոցիոնալ խոսքերի, կիսաճշմարտություններ ասելու, կենացներ խմելու ժամանակներն անցել են․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը փորձում է մեզ զինաթափել, ինչպես Մեծ եղեռնի ժամանակ էին անում. Արմեն ՄանվելյանՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգինԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացը ժամանել է ԿիևՎրացի Ռիչմոնդն ու արաբ Շեյխը նորից հետաքրքրված են Ազատեկի ոսկու հանքով, բայց Վայք համայնքը դեմ է. Hetq.am«Մետրոպոլիտենում թերհավաքագրում չկա, կեղծ նարատիվներ մի՛ ստեղծեք», «ավտոբուսների մասով թերհավաքագրումը 3 մլրդ դրամ է». քննարկում` քաղաքապետարանումՆիկոլին թվում է, թե դեռ մարտի 1-ն է, ինքն էլ փողոցում է. Արամ Պետրոսյան ԱՄՆ-ում դադարեցնում են արևային էներգիայի սուբսիդիաներըԿասեցվել է «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթըԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Chevrolet Cruze»-ն ու մոտոցիկլը. կին մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՓրկարարները կանխել են հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներումՈւզում եմ, որ բոլորս գիտակցենք այս ճանապարհի կառուցման կարևորությունը. Ավինյանը՝ Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմանորոգման մասինԲոլոր ուղղություններով իրականացվող արդյունա­վետ համագործակցությունը, Ձեր հաստատակամ հանձնառության շնորհիվ այսօր վերաճել են ռազմավարական գործընկերության. Փաշինյանը՝ Մակրոնին«Պետական ծառայողը չպիտի վախենա ժողովրդից, այլ ծառայի ժողովրդին»․ Հրայր ԿամենդատյանՊետք է չմոռանալ, որ մեզանից հետո դեռ սերունդներ են լինելու․ Մհեր ԱվետիսյանԼռող կամ պատերի տակ խոսող մտավորականներն անընդունելի են. Լիլիթ Արզումանյան
Միջազգային

Հայաստանի յուրօրինակ լճերը , որոնց մասին քչերը գիտեն

Հայաստանի լճերը աչքի են ընկնում գենետիկական բազմազանությամբ, ինչը պայմանավորված է տարածքի երկրաբանական զարգացմամբ:

Հայաստանի տարածքում կա մոտ 100 լիճ ու լճակ՝ բոլորը քաղցրահամ: Հայաստանի լճերը ունեն հրաբխային (Ակնա լիճ), սառցադաշտային (Քարի, Լեսինգի), սողանքափլվածքային (Պարզ լիճ), հնահունային (Մեծամոր) ծագում։ Հայկական լեռնաշխարհում կա լճերի մի տեսակ, որ Մերձավոր արևելքում ոչ մի տեղ այլևս չկա՝ խառնարանային տիպը։ Մեր լեռնաշխարհում կան հրաբխային գագաթներ, որոնց խառնարանը լցված է ջրով և շուրջ տարի այդ լճերը պահպանվում են։ «Հայաստանի լճերը» կխոսենք միայն այն լճերըի մասին, որոնք բնական են կամ ունեն բնական ծագում, բայց հետագայում վերածվել են ջրամբարների։

Աժդահակի խառնարանային լիճ

Աժդահակի լիճն առաջացել է Աժդահակ հանգած հրաբխի խառնարանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 3515 մետր բարձրության վրա։ Այն հանդիսանում է Հայաստանի ամենաբարձր լեռնային լիճը։

Թառի լիճ

Թառի լիճը գտնվում է համանուն լեռան խառնարանում, Աժդահակ լեռնագագաթից 1,3 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 3442 մետր բարձրության վրա։ Թառը լեռան ոչ պաշտոնական անունն է, գագաթն անուն չունի։ Ոմանք այն անվանում են Կարմիրսար։

Կակաչ լիճ

Կակաչ լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Արեգունի լեռնահամակարգում, Ծովագյուղից 1,7 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից` 2300 մ, մակերեսը` 1 հա: Լիճն անվանում են նաև Ծովագյուղի լիճ։

Ծովեր լիճ

Ծովեր լճակը գտնվում է Լոռու մարզում՝ Դսեղ գյուղից 3 կմ հարավ-արևելք, Սևորդյաց լեռների հյուսիսային լանջի աղեղնաձև գոգավորությունում, ծովի մակերևույթից 1390 մետր բարձրության վրա։

Արտավանի լիճ

Արտավանի լիճը գտնվում է Վայոց ձորի մարզում, Արտավան գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք: Ծովի մակարդակից 2240 մ բարձրության վրա: Մակերեսը` 6 հա է: Լճի կադաստրային անունը Ալլիճ է, սակայն լիճն ավելի հայտնի է Արտավանի լիճ անվամբ: Արտաքին տեսքը յուրահատուկ է։ Վերևից նայելիս լիճը նման է աշխարհի քարտեզին:

Թարփի լիճ

Թարփի լիճը գտնվում է Ողջաբերդի լեռներում՝ Գեղարդ գյուղից 5,5 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 2170 մետր բարձրության վրա։

Կապտաչ կամ Սրտներ լիճ

Լիճը գտնվում է Սյունիքի մարզում, Մեղրու լեռների հարավային լանջին, Լիճք գյուղից 8 կմ արևմուտք։ Մակերեսը` 2,5 հա, միջին խորությունը` 6 մ: Տեղացիները լճին «սրտներ» են ասում, քանի որ վերևից նայելիս սրտի տեսք ունի:

Գազանալիճ

Գտնվում է Կապուտջուղ լեռնագագաթից հյուսիս՝ Քաջարանց գյուղից 11 կմ հյուսիս-արևմուտք: Բարձրությունը ծովի մակարդակից` 3112 մ, մակերեսը` 1,8 հա, խորությունը` մինչև 10 մ:

Կապուտան լիճ

Լիճը գտնվում է Զանգեզուրի լեռնահամակարգի կատարային մասում, Քաջարանց գյուղից 8,3 կմ հվ-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 3202 մ է, մակերեսը` 10 հա, ծավալը` 1,5 մլն.խմ է, առավելագույն խորությունը` 22 մ:

Գոշի լիճ

Լճակը գտնվում է Տավուշի մարզում, Արեգունի լեռների հյուսիսային լանջերին, Խաչարձան գետի ձախափնյակում, Ճերմակավան գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1398 մ բարձրության վրա: Մակերեսը` 1,2 հա:

 

Ավելին