Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Մխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին
Հասարակություն

«Մետրոպոլիտենում թերհավաքագրում չկա, կեղծ նարատիվներ մի՛ ստեղծեք», «ավտոբուսների մասով թերհավաքագրումը 3 մլրդ դրամ է». քննարկում` քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը ներկայացրեց Երևան քաղաքի սեփական եկամուտների 2025 թվականի պլանային առաջադրանքների վերաբերյալ ցուցանիշները՝ հունիսի 30-ի դրությամբ։

Նրա խոսքով՝ 2025 թվականի հունվարից հունիս ամիսների համար պլանավորված 45 միլիարդ 108 միլիոն 792 հազար 300 դրամ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 39 միլիարդ 939 միլիոն 589 հազար 200 դրամ, կատարողականը՝ 88.5%, թերակատարումը՝ շուրջ 5 միլիարդ դրամ։

Նա նշեց, որ թերակատարման հիմնական պատճառ է հանդիսացել փոխադրավարձի՝ ներառյալ մետրոպոլիտենի հավաքագրված այդ շուրջ երեք միլիարդ դրամը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ չպետք է ստեղծել կեղծ նարատիվներ. «Պարոն Հակոբյան, եկեք չստեղծենք այսպես ասած՝ կեղծ նարատիվներ։ Մետրոպոլիտենինը թերհավաքագրում չի, այստեղ շատ կարևոր է հստակություն մտցնել։ Մետրոպոլիտենինն ուղղակի մեր բյուջեով նախատեսվածը քաղաքապետարանի բյուջե չի եկել, ուղիղ մետրոպոլիտեն է գնացել և մետրոպոլիտենում էլ մնացել է։ Այդ տարբերության մեջ թերհավաքագրումը որքա՞ն է»,- հարցրեց Ավինյանը։

Հակոբյանը նշեց, որ ընդհանուր թերակատարումը փոխադրավարձով՝ հաշվի առնելով այդ հանգամանքը, կազմել է 3 միլիարդ դրամ։ «Ըստ էության, ավտոբուսի մասով է փոխադրավարձի թերհավաքագրում եղել»,- ասաց նա։

Ի պատասխան՝ Ավինյանն ասաց. «Հաջորդ քայլով մենք պետք է աշխատենք մեր փոխադրամիջոցներում հավաքագրումն էականորեն բարելավելու վրա։ Մենք օրենսդրություն արդեն ունենք, ակնկալվում է, որ դուք շուտով կներկայացնեք աշխատանքային ձեր ծրագիրը՝ թե ինչպես ենք անում, որպեսզի արագ անցնենք ավելի բարձր արդյունավետությամբ հավաքագրման»։