«Արսենալում» մտավախություն ունեն, որ Արտետան կվերադառնա «Մանչեսթեր Սիթի»

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի պայմանագիրը՝ մտավախություն ունենալով, որ նա ամռանը կվերադառնա «Մանչեսթեր Սիթի»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Համագործակցության երկարաձգման վերաբերյալ համաձայնություն կողմերը դեռ չունեն։ Հնարավոր է՝ Գվարդիոլան 1-2 տարով դադար վերցնի մարզչական կարիերայում։ Նա 2016-ից է գլխավորում «Մանչեսթեր Սիթին»։

Լոնդոնյան ակումբը ցանկանում է 39-ամյա Արտետայի հետ կնքել նոր պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչեւ 2025 թվականը։ Արտետայի գործող պայմանագիրը մինչեւ 2023թ. հունիսն է։

Միկել Արտետան «Արսենալը» գլխավորել է 2019թ. դեկտեմբերին՝ հեռանալով «Մանչեսթեր Սիթիից»։ Նա Գվարդիոլայի օգնականն էր։ Արտետայի ղեկավարությամբ «Արսենալը» նվաճել է Անգլիայի գավաթն ու սուպերգավաթը։

 
 

 

Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. Կամենդատյան Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Քավության նոխազի փնտրտուքներով ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառում
website by Sargssyan