Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFA -ի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFAի -ի (Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա) նախագահ Ջաննի Ինֆանտինոյին՝ նշելով, որ նախագահի պաշտոնից իր հրաժարականը չի խոչընդոտի իր նախագահության ընթացքում նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործմանը և, մասնավորապես, «Լեգենդների խաղը»-ը Հայաստանում անցկացնելուն վերաբերող պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար:

Հայաստանում «Լեգենդների խաղը»՝ նախկին և ներկա աշխարհահռչակ լեգենդար ֆուտբոլիստների ընկերական խաղ կազմակերպելու հնարավորությունը նախագահ Արմեն Սարգսյանը Ջաննի Ինֆանտինոյի հետ քննարկել էր անցած տարեվերջին Կատարում ունեցած հանդիպման ընթացքում, որից հետո նրան ուղարկված շնորհակալական նամակում մասնավորապես նշել էր. «Վստահ եմ՝ մենք FIFA-ի և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցություն սկսելու հիմք ենք ստեղծել: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս FIFA-ի և FIFA-ի հիմնադրամի հետ համագործակցությանը, որը խոստանում է աշխարհում ամենասիրված մարզաձևի՝ ֆուտբոլի միջոցով համագործակցության նոր հեռանկարներ բացել՝ վերափոխելու մեր տարածաշրջանն ապրելու համար ավելի խաղաղ, արդար ու հանդուրժող շրջանի: Արցախում պատերազմից և Հայաստանում դրա հետևանքներից հետո այդ առաքելությունն այսօր կարևոր է առավել քան երբևէ:

Ինչպես գիտեք, ես բարձր եմ գնահատում անհատի սոցիալական կյանքում սպորտի դերակատարումը: Անհատի համար սպորտի օգտակարությունը զուտ ֆիզիկական տեսանկյունից շատ ավելին է: Այն ձևավորում է բնավորություն, սովորեցնում է ռազմավարական և վերլուծական մտածողություն, զարգացնում է առաջնորդության որակներ»:

Հրաժարականի դիմումից հետո նախագահ Սարգսյանը կրկին նամակով դիմել է նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, որում մասնավորապես ասվում է. «Իմ այս որոշումը չի խոչընդոտի, որ շարունակեմ իմ ներդրումն ունենալ նախագահությանս ընթացքում նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործման գործում: Իմ ողջ կյանքի առաքելությունն է ու ինձ համար պատիվ է աշխատել հանուն Հայաստանի բարգավաճման, և դա չի ավարտվում պաշտոնով:

 Ուրախ կլինեմ շարունակել մեր բարեկամությունն ու համագործակցությունն անձամբ Ձեր և FIFA-ի հետ: Հանձնառու եմ նպաստել Երևանում ծրագրված «Լեգենդների խաղ» հանդիպմանը: Կարծում եմ, որ այս նախաձեռնությունը մեծ ազդեցություն կունենա Հայաստանում սպորտի զարգացման համար՝ ի բարօրություն մեր երիտասարդության և հանուն տարածաշրջանում խաղաղության»:

Նախագահ Սարգսյանն առաջարկել էր «Լեգենդների խաղն» Հայաստանում անցկացնել այս տարվա ընթացքում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի և «STARMUS-6» փառատոնի հետ միաժամանակ:

Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն Մանվելյան Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ) Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք Չալաբյան Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա Սողոմոնյան Արևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճի Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել
website by Sargssyan