Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
ՌԴ իշխանություններն անընդհատ օգտագործում են լրատվամիջոցները՝ տարբեր տեսակի uադրանքներ կազմակերպելու համար․ ադրբեջանցի պատգամավորՄանվել Գրիգորյանի տան մոտ տեղադրված շլագբաումի համար իրենց ճղող ՔՊ-ականները բա հիմա ո՞ւր են. ՉախոյանՇղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց տեղափոխված հղի կնnջ կյանքին վտանգ չի սպшռնումԱնթույլատրելի ենք համարում ՄԻՊ հայտարարության բովանդակության շահարկումը, որտեղ գործընկեր փաստաբանի և այլ դերակատարների առնչությամբ ձևակերպումները ներկայացված են բավարար զգայունության և էթիկայի նորմերի պահպանմամբ․ հայտարարությունՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաԿապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 1 վիրավորՌուսական ուժերը հարվածել են Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին. կան զոհերՍկանդալ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի շուրջ. նախարարությունը դիմել է իրավապահներինՎարորդները հատկապես պետք է զգույշ լինեն շոգ եղանակին․ բժիշկը զգուշացրել էՑանկացած մեկը, որը կգնի ՀԷՑ-ը, սակագների առնվազն կրկնակի բարձրացման պայման է դնելու․ ՀայաՔվեՌուբլին կտրուկ թանկացել է, դոլարը նվազելԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդուԱրցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)ԵՊՀ ռեկտորը որոշել էր «չըփլախ ջանին կատու շալակել»․ Միհրան ՀակոբյանՀրազդանում կոտրել են «Ucom» ընկերության գրասենյակի դռան ապակին և գողություն կատարելԹրամփը չի առարկել, երբ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին. WSJՉմկրտված ու երբևէ չհաղորդված անձինք հավաքվել ու Աստվածաշնչից են խոսում. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի դեմքը. տմարդի արդարադատություն ՔՊ-ն ժողով է անում. Արայիկ Հարությունյանը ցուցակ է պատրաստել շեֆի համար Փաշինյանը վերաբացում է ընդդիմադիրների դեմ հին գործերը
Հասարակություն

Գագիկ Ծառուկյանի շնորհիվ «օղակների արքան» վայելում է իր փառքի հավերժացումը

Լոռվա փոքրիկ դարբնոցի վարպետի օգնականից մինչև օլիմպիական բազմակի չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն «օղակների արքան» վայելեց իր կիսանդրու բացումը, հուզվեց ու հուզեց բոլորին: Տպավորված էր: Լեգենդար մարմնամարզիկի համար սա մեծ իրողություն էր:

Շնորհակալ էր բոլոր այն մարդկանց, որոնք իրականացրել էին այս նախաձեռնությունը` նշելով, որ մշտապես զգացել է նրանց սերն ու հարգանքը: Իր համար կարևոր և նշանակալի այս իրադարձությունը 93-ամյա մարմնամարզիկը վայելում է կենդանության օրոք: Քչերին է բախտ վիճակվել ներկա գտնվել իր արձանի բացմանը, որը կյանքի է կոչվել բարերար Գագիկ Ծառուկյանի շնորհիվ: Նրա հովանավորությամբ պատրաստված ու տեղադրված արձանը կենդանի լեգենդը կվայելի ամեն օր:

Բարերարը խոստացել էր, որ 20-րդ դարի մեծագույն հայ մարզիկն անպայման տեսնելու ու վայելելու է իր փառքի հավերժացումը։ Անգամ նշել էր, որ եթե Ազարյանի սրտով չլինի, նորը պետք է պատվիրի: Գագիկ Ծառուկյանի կարծիքով այս կիսանդրին պետք է 10 տարով երկարացնի Ազարյանի կյանքը, որ նա ներկա գտնվի նաև նոր դպրոցի կառուցման ու նոր արձանի բացմանը, որ խոստացել է իրականացնել առաջիկայում: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը կարևորում է մեր լեգենդների, մեր ազգի պատիվը բարձր պահած անձանց մեծարումը հենց կենդանության օրոք:

Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ կիսանդրու հեղինակը քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ Գերասիմ Շահվերդյանն է: Քանդակի վրա աշխատել է 1-2 տարի, բայց այն կառուցելու առաջարկը Գագիկ Ծառուկյանից ստացել էր դեռևս 2013 թ.: Արձանը կերտել է այն նկարից, որում Ազարյանը երրորդ անգամ է օլիմպիական ոսկի նվաճել: Բրոնզե կիսանդրին տեղադրվել է Երևանում` Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում:

Ալբերտ Ազարյանի կիսանդրու տեղադրման մասին որոշումը Երևանի ավագանին կայացրել է 2021 թվականի հոկտեմբերին։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահի հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին, որին ներկա են եղել Ալբերտ Ազարյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարը, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, պատգամավորներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ և մարզական դպրոցի սաներ։