Երևանի ու Բաքվի «փոխրաձգությունը»

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը շաբաթ օրն ասել էր, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի Ռուսաստանի ԱԴԾ-ն։ Նրան հակադարձել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը՝ պնդելով, թե Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Իհարկե, Գրիգորյանը նախօրեին ավելի ճկուն ձևակերպում էր տվել՝ նկատելով, որ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողության հարցը քննարկվելու է ոչ թե եռակողմ, այլ հայ- ռուսական հարաբերությունների ձևաչափում:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի տարբերվող մեկնաբանություններն, ի վերջո, «լուծվելու» են ուժերի հարաբերակցության համատեքստում:

Հենց այստեղ էլ ծնվում են մեր հիմնական մտահոգությունները, որովհետև երբ մի խնդրի շուրջ կոնսենսուս չի առաջանում, Ադրբեջանը խնդիրը փորձում է լուծել ուժային ճանապարհով: Հիշենք թեկուզև Լաչինի միջանցքի հարցը:

Այլ խոսքով, եթե պաշտոնական Երևանը վերանայում է եռակողմ հայտարարության 9-րդ կետի կարգավորումները, մասնավորապես՝ ռուսական վերահսկողության մասով, ապա պետք է միջազգային գործընկերներից ունենա հստակ երաշխիքներ: Դրանք պետք է կոչված լինեն ադրբեջանական հնարավոր ագրեսիայի զսպմանը, առնվազն՝ Ադրբեջանի համար այնպիսի բարձր «գնի» սահմանմանը, որը Բաքվին հեռու կպահի նոր էսկալացիայից:

Արդյո՞ք Փաշինյանի իշխանությունն ունի այս հաշվարկները, թե՞ տրվում է պատրանքներին...

 

Վահրամ Բագրատյան

Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ Զաքարյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»
website by Sargssyan