Վայոց Ձորի Գնդեվանք համայնքում երեկ կայացավ «Ծիրան-ֆեսթը» փառատոնը․ տեսանյութ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վայոց Ձորի Գնդեվանք համայնքում երեկ կայացավ «Ծիրան-ֆեսթը»՝ ծիրանի նվիրված փառատոնը։ Այն Վայոց Ձորում անցկացնելը խորհրդանշական իմաստ ուներ, քանզի ամենահայկական մրգի սեզոնը սկսվում է Արարատյան դաշտավայրում և ավարտվում Վայոց Ձորում։ Հենց Վայոց Ձորի ծիրանի վերջին պտուղներն ենք համտեսում մենք այսօր, արդեն իսկ սպասելով հաջորդ տարվա ծիրանի առատ բերքահավաքին։

«Ծիրան-Ֆեստի» շրջանակներում բացվեց ծիրանից պատրաստված համեղությունների, հայկական խոհանոցի ավանդական քաղցրավենիքների համտես-ցուցահանդես։ Ցուցահանդեսի շրջանակում ցուցադրված էին նաև մարզի նկարիչների, քանդակագործների աշխատանքներ, գորգագործության, ժանեկագործության նմուշներ։

Փառատոնը ուղեկցվում էր մարզային պարի խմբերի ելույթներով, լարախաղացի բեմականացումներով, ազգային խաղերի կազմակերպմամբ։ Փառատոնի հյուրերի համար նաև կազմակերպվեց արշավ դեպի Գնդեվանքի տեսարժան վայրեր։ Միջոցառումը ավարտվեց հանրահայտ «Նեմրա» խմբի, DJ Ահարի ելույթներով։ Իսկ վերջում երիտասարդների համար կազմակերպվեց կինոդիտում՝ խարույկի շուրջ։

Ինչպես Infoport.am-ի հետ զրույցում նշեցին «Ծիրան-Ֆեստի» կազմակերպիչները, նման միջոցառումների նպատակն է զբոսաշրջիկների շրջանում բարձրացնել Վայոց Ձորի, որպես տուրիստական-առողջարանային կենտրոնի գրավչությունը և իրազեկվածությունը։

 

Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ Զաքարյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»
website by Sargssyan