Արեգակնային էներգիայով և ջրածնով սնվող դիրիժաբլը կկարողանա 20 օր առանց կանգ առնելու թռչել

Ecosphere.press-ը գրում է, որ Euro Airship-ը, համագործակցելով ավելի քան հարյուր ինժեներների հետ, մշակում է Solar Airship One-ը, կետի տեսքով նորարարական դիրիժաբլը, որը նախատեսված է արևային էներգիայի և ջրածնի օգտագործմամբ ամբողջ աշխարհով մեկ անդադար թռիչքների համար: Այդ սարքը կօգտագործի բացառապես արևային էներգիա և ջրածին՝ ապահովելով օդում 20 օր շարունակական մնալը։

Solar Airship One-ը, որի թռիչքը նախատեսվում է 2026 թվականին, կունենա 151 մետր երկարություն և կոշտ դիրիժաբլի կառուցվածք: Նրա մակերեսը ծածկվելու է 4800 մ2 ընդհանուր մակերեսով արևային մարտկոցներով՝ օրվա ընթացքում օգտագործվող արևային էներգիան առավելագույնի հասցնելու համար։ Ավելորդ էլեկտրաէներգիան կպահվի վառելիքի բջիջներում, որտեղ օգտագործելով ջրի էլեկտրոլիզը ջրածին կարտադրվի, որպես գիշերային ժամերի օգտագործվելիք վառելիք:

Դիրիժաբլը հագեցած կլինի նաև գազի 15 խցիկներով՝ մանևրելու և փոփոխվող եղանակային պայմաններին հարմարվելու համար: Կարևոր է նշել, որ Solar Airship One-ի թռիչքը չի հիմնվի հանածո վառելիքի վրա, ինչը նշանակում է, որ այն կթռչի առանց ածխածնի արտանետումների և առանց աղմուկի: Այն նաև նախագծված է ամբողջովին ինքնավար լինելու համար, որպեսզի նվազագույնի հասցվի վերգետնյա ենթակառուցվածքների կարիքը:

Սպասվում է, որ Solar Airship One-ը առանց կանգառ կշրջի աշխարհն Արևմուտքից արևելք թռչելով հասարակածի մոտ ավելի քան 40 երկրներում, այդ թվում Հնդկաստանով, Չինաստանով, Միացյալ Նահանգներով և Ֆրանսիայով: Դա ավելի քան 40000 կմ է 6000 մետր բարձրության վրա:

Այս նախագիծը բացում է էկոլոգիապես մաքուր նոր դարաշրջան ավիացիայում հիմնված էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման վրա:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկան Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ իրականացվող «Հայաստան-Արցախ» Համահայկական եիտասարդական ֆորումի առաջին 20 մասնակիցների անունները հայտնի են Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից
website by Sargssyan