Եթե համակերպվում եք ոչինչ չանելու հետ, օրինաչափ և սովորական է դառնում պարտվողականությունն ու հողատվությունը. Կոստանյան

Սա թողնեմ էստեղ, մի օր պետք կգա.
 
Օրերս խորհրդարանում արված ուղերձիս երկու հասցեատերերն ԻՇԽՈՂ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ են ու ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ։
 
- Չնայած ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ փաստացի (դե ֆակտո) ՕԿՈՒՊԱՑՎԱԾ է, իրավաբանորեն (դե յուրե) այն շարունակում է պահպանել իր գոյությունը՝ 1991 թ․-ին կայացած ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ և ժողովրդի կամարտահայտության հիմքով։
 
- ՀՀ Պաշտոնատար անձինք պարտավոր են զերծ մնալ Արցախը որևէ կերպ Ադրբեջանի Հանրապետության կազմում ճանաչելուց, չվնասել հայ ժողովրդի կենսական շահերը, չնպաստել սահմանադրական կարգի տապալմանը։
 
- ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՍՏԱԿ ՊԱՏԺԻ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆՎԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ, ովքեր հայրենիքի որևէ մաս ԿԸՆԴՈՒՆԵՆ, ԿՃԱՆԱՉԵՆ որևէ այլ պետության կազմում։ Մենք չպետք է թույլ տանք այսօրվա պաշտոնյաների վարքագիծը, քայլերն ու հայտարարություններն օրինաչափ ու սովորական դառնան։ Սա կարևոր է առաջին հերթին ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ հանդեպ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ առումով և պատմության համար։
 
- Ի վերջո, եթե ընդունում եք, որ Արցախը միշտ եղել է Ադրբեջանի մաս, ապա ինքնին Հայաստանին դարձնում եք օկուպանտ երեք տասնյակ տարի` սրանով հայտ ներկայացնելով հայ ժողովրդին սերնդեսերունդ մտցնելու Ադրբեջանի հանդեպ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ՝ ՌԵՊԱՐԱՑԻԱՆԵՐԻ պարտավորության բեռի տակ. սրան պատրա՞ստ ես, ՀՀ քաղաքացի, պատրա՞ստ ես, որ քո երեխան կրի պատասխանատվություն քո հայրենիքի հանդեպ անտարբեր վերաբերմունքի պտուղների համար։
 
Եվ վերջում, սիրելի՛ քաղաքացիներ, եթե համակերպվում եք ոչինչ չանելու հետ, օրինաչափ և սովորական է դառնում պարտվողականությունն ու հողատվությունը։
 
Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան
website by Sargssyan