Եվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը

ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհուրդը հաստատեց Եվգենիյ Մոտովիլովին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի տեղակալի պաշտոնին։ Նա կվերահսկի Բանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի աշխատանքը և պատասխանատու կլինի միջին և փոքր բիզնեսի զարգացման ռազմավարության իրականացման համար։

Եվգենիյ Մոտովիլովն ավարտել է Մարիյան պետական ​​տեխնիկական համալսարանը՝ «Կառավարում» մասնագիտությամբ  և Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը՝ «Ֆինանսներ և բանկեր» մասնագիտությամբ, ունի MBA որակավորում: 2004թ․-ից նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի տարբեր բանկերում, որտեղ ղեկավարել է կորպորատիվ ուղղվածությունը։ ՎՏԲ խմբին է միացել 2013թ․-ին: 2018թ․-ին նշանակվել է «Возрождение» բանկի խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնին, իսկ 2021թ․-ին ղեկավարել է «Запсибкомбанк»-ը։ 2023թ․-ի սեպտեմբերից նա նշանակվել էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ ուշադրություն է դարձնում երկրի՝ արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություններին և ձեռնարկություններին սպասարկելուն և աջակցելուն։ Մենք ունենք նաև ծրագրեր ավելացնելու գործառնական եկամուտը և ներգրավելու հաճախորդների նոր բազա: Այս առումով, Եվգենիյ Մոտովիլովի փորձը, ով երկար ժամանակ աշխատել է կորպորատիվ սեգմենտում, կօգնի մեզ հասնել մեր նպատակներին»,- նշանակումը մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը

«Այսօր բանկը սպասարկում է Հայաստանում ավելի քան 11 հազար կորպորատիվ հաճախորդների։ Մենք միջին և փոքր բիզնեսի ընկերություններին առաջարկում ենք վարկավորման, միջոցների տեղաբաշխման, երաշխիքային պրոդուկտների և հաշիվների սպասարկման ամենապահանջված տեսակները: Միևնույն ժամանակ, մենք միշտ ձգտում ենք լինել շուկայում մրցունակ և առաջարկել համագործակցության շահավետ պայմաններ։ Մենք նախատեսում ենք շարունակել ընդլայնել մեր մասնակցությունը բիզնեսի սպասարկման շուկայում և ներգրավել նոր գործընկերներ»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - տնօրինության նախագահի տեղակալ Եվգենիյ Մոտովիլովը։

Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանի հաճախորդներին հասանելի են բանկի 53 մասնաճյուղեր, այդ թվում՝ իրավաբանական անձանց սպասարկող մասնագիտացված մասնաճյուղ, ավելի քան 190 բանկոմատներ և 50-ից ավելի վճարային տերմինալներ ամբողջ երկրի տարածքում:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: 

Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան
website by Sargssyan