Հնարավոր է միաժամանակ ցորեն և էլեկտրաէներգիա հավաքել

Agroxxi.ru-ն գրում է, որ  Ագրովոլտաիկան, ագրոֆոտոէլեկտրիկան կամ Agri-PV-ն ընդհանուր տերմին է բաց դաշտերի ֆոտոգալվանային էներգետիկայի համար, որոնք թույլ են տալիս հողը միաժամանակ օգտագործել գյուղատնտեսության և էներգիայի արտադրության համար: Այնուամենայնիվ, ուղղահայաց ագրովոլտաիկը համեմատաբար նոր մեթոդ է, որը տարբերվում է արևային մարտկոցների հորիզոնական դասավորությունից: ՖՎ մոդուլները հարթ կամ անկյան տակ դնելու փոխարեն դրանք տեղադրվում են ուղղահայաց, ինչը բացում է բոլորովին նոր հեռանկար ՖՎ համակարգերի օգտագործման համար:

Գերմանական Next2Sun ընկերությունը, որը խթանում է «արևային պարիսպները», ուղղահայաց ագրովոլտաիկներն արդեն բավականին լայնորեն օգտագործվում են տարբեր մշակաբույսերի համար: Խիտ բնակեցված երկրներում, ինչպիսիք են Գերմանիան և Ավստրիան, հողատարածքի համար մրցակցությունը գնալով ավելի կատաղի է դառնում էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտների միջև: Դա փոխհատուցելու համար ագրովոլտային հայեցակարգերը հնարավորություն են տալիս տրամաբանորեն և շահութաբեր կերպով միաժամանակ օգտագործել հասանելի հողերն ինչպես էներգիայի արտադրության, այնպես էլ գյուղատնտեսության համար, որը զգալիորեն բարելավում է հողի արդյունավետությունը:

Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ՖՎ մոդուլների տեղադրումը դրական ազդեցություն է ունենում բերքի վրա շնորհիվ ստվերի և քամու պաշտպանության, որը նրանք ապահովում են:

Next2Sun համակարգի հայեցակարգի հիմնական գաղափարը հատուկ արևային եկկողմանի մոդուլների ուղղահայաց դասավորությունն է, ինչը թույլ է տալիս ինսոլացիան օգտագործել ինչպես առջևից, այնպես էլ հետևից: Այդ երկկողմ մոդուլները տեղադրվում են արևելք-արևմուտք կողմնորոշմամբ, ի տարբերություն հարավ ուղղված ավանդական ՖՎ համակարգերի, ինչը նշանակում է, որ արևային ցանկապատի էլեկտրաէներգիան հիմնականում արտադրվում է առավոտյան, կեսօրին կամ վաղ երեկոյան, այլ ոչ թե ուղղակի արևի առավելագույն ինսոլացիայի ժամանակ:

Քանի որ մոդուլի ստորին եզրը գտնվում է գետնից մոտավորապես մեկ մետր բարձրության վրա, մեքենայական հողագործության հետ կապված խնդիրներ չեն լինում: Այնուամենայնիվ, աճեցված մշակաբույսերը չպետք է զգալիորեն գերազանցեն մեկ մետր բարձրությունը: Առնվազն ութ մետր շարքերի միջև տարածությունը հնարավորություն է տալիս գյուղատնտեսության մեջ կիրառել տարբեր տեխնիկաներ:

Օրինակներից մեկը Դոնաուեշինգեն-Աասենի փորձնական դաշտում իրականացված նախագիծն է, որտեղ միաժամանակ էլեկտրաէներգիայի և ցորենի լավ բերք է ստացվել։

Ուղղահայաց երկկողմանի ապակե մոդուլները կարող են էներգիա առաջացնել ցրված լույսից (երբ երկինքն ամպամած է) ավելի արդյունավետ, քան միակողմանի մոդուլների մեծ մասը: Բացի այդ, հատկապես բարձր ալբեդոյով հողատարածքը (այսինքն արտացոլման մակարդակով) կարող է նույնիսկ ավելի շատ էներգիա ապահովել: Հատկապես պայծառ մակերեսները (օրինակ ձյունը) ունեն ամենաբարձր արտացոլումը:

ԱՄՆ-ում տեղակայված արևային էներգիայի լուծումների մշակող iSun-ը, որը երկրի երրորդ խոշորագույն խաղացողն է ագրոգոլտային շուկայում, համագործակցել է Next2Sun-ի հետ ԱՄՆ-ում առաջին ուղղահայաց ագրովոլտային համակարգը տեղադրելու համար: Շինարարությունը կսկսվի 2024 թվականի սկզբին Վերմոնտում 1,48 հեկտար տարածքում և բաղկացած կլինի 69 ուղղահայաց հենապատերից, որոնք տեղակայված կլինեն  միմյանցից 9 մետր հեռավորության վրա: Սկզբից գազար և ճակնդեղ, ինչպես նաև զաֆրան կտնկվեն երկկողմանի արևային մոդուլների միջև:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկան Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ իրականացվող «Հայաստան-Արցախ» Համահայկական եիտասարդական ֆորումի առաջին 20 մասնակիցների անունները հայտնի են Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը
website by Sargssyan