Անփոփոխ առաջատար, ուշագրավ անակնկալներ հարկատուների ցանկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Առաջատարը դարձյալ անփոփոխ է. խոսքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին է, որն արդեն քանի տարի գլխավորում է խոշոր հարկատուների ցուցակը: Ընդ որում, ԶՊՄԿ-ի վճարած հարկերը մշտապես անհամեմատ շատ են նույնիսկ երկրոդ հորիզոնականում գտնվող ընկերությունից: 2023 թվականին ԶՊՄԿ-ն պետբյուջե է վճարել մոտ 71 մլրդ դրամ: Չնայած առաջատարն անփոփոխ է, սակայն ցանկի հատկապես տասնյակում շատ ուշագրավ փոփոխություններ կան, որոշ դեպքերում՝ նույնիսկ անակնկալներ։ Ի մասնավորի, տեղերով փոխվել են, մարզական լեզվով ասած, «արծաթե և բրոնզե մեդալակիրները»:

Եթե 2022 թվականի ցուցանիշներով երկրորդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիան» էր, երրորդը՝ «Գրանդ տոբակոն», ապա 2023 թվականի տվյալներով հակառակ պատկերն է: Հայաստանի տնտեսության բնորոշ ցուցիչներից է, որ 4-րդ և 5-րդ հորիզոնականներում են էլեկտրատեխնիկայի և բջջային հեռախոսների ներկրմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունները՝ «Մոբայլ սենթրը» և «Փրիթի ուեյը» (Վեստա): Եթե առաջինը 2022 թ. համեմատ վեր է բարձրացել 3 հորիզոնականով՝ վճարած հարկերն ավելացնելով գրեթե կրկնակի, ապա երկրորդը՝ 17 հորիզոնականով՝ մոտ չորս անգամ ավելի վճարած հարկերով: 1000 խոշոր հարկատուների ամենամեծ «հայտնություններից» մեկը առցանց առևտրով զբաղվող «Վայլդբերիզ» ընկերությունն է, որը 2022 թվականի 346-րդ տեղից 2023 թվականի ցուցանիշներով հայտնվել է...

6-րդ հորիզոնականում: Այս հանգամանքը մասնագետները մեկնաբանում են տարբեր գործոններով՝ սկսյալ այն հանգամանքից, որ առցանց առևտուրը ՀՀ–ում շատ մեծ ծավալների է հասել, մինչև հարկային վարչարարության հետ կապված խնդիրներ: 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է 70 ՏՏ ընկերություն, որոնք պետբյուջեի համար ապահովել են 75 մլրդ դրամի եկամուտ՝ 44%-ով ավելի, քան նախորդ տարի։ Սակայն, մասնագետների կարծիքով, չնայած այս տվյալներին, ոլորտում գնալով խորանում են խնդիրները «գետնի վրա»: Մյուս խոշոր փոփոխությունը վերաբերում է բանկային համակարգին:

Ճիշտ է, 2023 թվականի ընթացքում արդեն իսկ հասկանալի էր, որ այս ոլորտը լուրջ ցուցանիշներ է արձանագրելու, այդուամենայնիվ, վերջնական արդյունքները բավական տպավորիչ են: Առաջին անգամ տարեկան արդյունքներով հայկական բանկերը հայտնվել են լավագույն տասնյակում: Խոսքը «Ամերիաբանկի» և «Արդշինբանկի» մասին է, որոնք, համապատասխանաբար, 7-րդ և 8-րդ հորիզոնականում են: Բայց այդ մասին՝ հետագա հրապարակումներում, երբ հարկատուներին կանդրադառնանք ըստ ոլորտների:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ Սարգսյան Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան
website by Sargssyan