Համագումարը շատ թեժ է անցնելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր տեղի է ունենալու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, այսպես կոչված, հաշվետու համագումարը, որի ժամանակ նախատեսվում են նաև գործադիր մարմնի ու ղեկավարության նոր ընտրություններ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ո՛չ համագումարը, ո՛չ էլ ընտրությունները, շատ մեղմ ասած, հանգիստ չեն անցնելու: Բանն այն է, որ ԱՏՁՄ-ում այսօր կա բավական ծանրակշիռ հատված, որը չափազանց դժգոհ է միության գործող ղեկավարությունից՝ համարելով, որ նախորդ տարին պարզապես ձախողված կարելի է համարել թե՛ միության, թե՛ ընդհանրապես ՏՏ ոլորտի համար: Միության անդամներից շատերը, մեր աղբյուրների փոխանցմամբ, վստահ են, որ Կարեն Վարդանյանից հետո միության նոր ղեկավարությունն ու գործադիր մարմինը որևէ արդյունք ցույց չեն տվել, և նրանց անհաջող գործունեության արդյունքում շատ լուրջ խնդիրներ են առաջացել՝ սկսած 2023-ին նոր բացված Արմաթ լաբորատորիաների աննախադեպ քիչ քանակից մինչև «Դիջիթեք», որը ևս համարվում է ձախողված:

Մեր տեղեկություններով, նաև լուրջ դժգոհություն կա միության գործող տնօրենից, որի գործունեությունը շատերը ԱՏՁՄ-ում գնահատում են «անատամ»՝ նշելով, որ նա չի կարողանում պաշտպանել ոլորտի շահերը և փորձում է հարմարվել իշխանությունների պայմաններին ու պահանջներին: Ավելին, խնդիրներ կան կատարողների առումով, քանի որ, մեր աղբյուրի փոխանցմամբ, թիմում հիմնականում սորոսական դրամաշնորհների վրա «մեծացածներ» են, որոնք սովոր չեն ինքնուրույն աշխատանքի:

Մի խոսքով, այսօր բավական թեժ մթնոլորտ է սպասվում ԱՏՁՄ համագումարում. ընդդիմացող մեծամասնությունը մեր տեղեկություններով փորձելու է ընտրությունների միջոցով հասնել այնպիսի գործադիր մարմնի ձևավորման, որ հնարավոր լինի միությանը վերադարձնել համակարգաստեղծ կառույցի համբավը, ինչպես ժամանակին էր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ Սարգսյան Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
website by Sargssyan