Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
Մանվել Գրիգորյանի տան մոտ տեղադրված շլագբաումի համար իրենց ճղող ՔՊ-ականները բա հիմա ո՞ւր են. ՉախոյանՇղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց տեղափոխված հղի կնnջ կյանքին վտանգ չի սպшռնումԱնթույլատրելի ենք համարում ՄԻՊ հայտարարության բովանդակության շահարկումը, որտեղ գործընկեր փաստաբանի և այլ դերակատարների առնչությամբ ձևակերպումները ներկայացված են բավարար զգայունության և էթիկայի նորմերի պահպանմամբ․ հայտարարությունՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաԿապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 1 վիրավորՌուսական ուժերը հարվածել են Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին. կան զոհերՍկանդալ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի շուրջ. նախարարությունը դիմել է իրավապահներինՎարորդները հատկապես պետք է զգույշ լինեն շոգ եղանակին․ բժիշկը զգուշացրել էՑանկացած մեկը, որը կգնի ՀԷՑ-ը, սակագների առնվազն կրկնակի բարձրացման պայման է դնելու․ ՀայաՔվեՌուբլին կտրուկ թանկացել է, դոլարը նվազելԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդուԱրցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)ԵՊՀ ռեկտորը որոշել էր «չըփլախ ջանին կատու շալակել»․ Միհրան ՀակոբյանՀրազդանում կոտրել են «Ucom» ընկերության գրասենյակի դռան ապակին և գողություն կատարելԹրամփը չի առարկել, երբ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին. WSJՉմկրտված ու երբևէ չհաղորդված անձինք հավաքվել ու Աստվածաշնչից են խոսում. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի դեմքը. տմարդի արդարադատություն ՔՊ-ն ժողով է անում. Արայիկ Հարությունյանը ցուցակ է պատրաստել շեֆի համար Փաշինյանը վերաբացում է ընդդիմադիրների դեմ հին գործերը Մոսկվան նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի դեմ գործողություններից խուսափելու համար. Լավրով
Տնտեսություն

Հարգելի քաղաքացի, քեզ թալանում են. Նաիրի Սարգսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն է։

 

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

 

 
  • Երբ քաղաքացիները լսում են Կառավարության հայտարարություններն «աննախադեպ» տեմպերով առաջընթացի մասին, միանգամից պատկերացնում են, թե այդ աննախադեպ հարստությունն իրենց գրպաններն է լցվելու։

ՀՀ քաղաքացիների մոտավորապես մեկ երրորդը համարվում է աղքատ։ Մեր  քաղաքացիները տեսնում են, որ իրենց վաստակն այլևս չի բավարարում։

Մենք ունենք հիմնական գործատու բիզնես հատված։ Բիզնեսը որտեղի՞ց պետք է գումար հայթայթի և կարողանա վարձատրություն ապահովել։ Օրինակ, շինարարության ոլորտում բիզնեսը չի կարողանում վարձատրել 150 000 դրամ, դրա համար պետք է ավելի էժան աշխատուժ գտնի։

  • Հնդիկները, պակիստանցիները մրցակցում են ՀՀ քաղաքացիների հետ և այդ մրցակցության մեջ հաղթող են դառնում։ Ցածր աշխատավարձի շնորհիվ նրանք մրցակցությունից դուրս են։ Նրանք դառնալու են և՛ գին, և՛ պայմաններ թելադրող։ Սրա արդյունքում հայ քաղաքացիները դառնալու են գործազուրկ, դիմելու են հնդիկ գործատուներին, որոնք հայերին նույն կերպ չեն վարձատրի, ինչ իրենց հայրենակիցներին։
  • Հարգելի քաղաքացինե՛ր, այն, որ չեք կարողանում բնակարան ձեռք բերել, պատճառն այն է, որ հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքը դարձել է 14 %։ Սա խայտառակություն է։ Զուգահեռ վերանում է եկամտային հարկի ետվերադարձի հնարավորությունը, ավելացել են տեղական տուրքերը։
  • Երևանում ապրելը շատ ավելի թանկ է, քան նույնիսկ ԱՄԷ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում:
  • Արդյունաբերությունը Հայաստանում անկում է ապրել։ Սա նշանակում է՝ Հայաստանում չկա արտադրական ներուժ։
  • Չի բացառվում՝ մի քանի ամիս անց ականատես լինենք կոմունալ վարձավճարների բարձրացմանը։
  • Պլանավորած բյուջեն լցնելու համար գործող իշխանությունները կա՛մ պետք է հարկերը բարձրացնեն, կա՛մ գնաճ կլինի։
  • Հայաստանում արտադրվող մրգօղիներն այլևս մրցունակ են դրսից բերվածի համեմատ։ Սրանից հետո միկրոձեռնարկատերերը ստիպված կլինեն փակել իրենց բիզնեսը։ Կառավարությունը եթե մեր հայրենակիցներին չխանգարի, մենք ավելի արագ կարող ենք զարգանալ։
  • Իշխանություններն ասում են՝ ակցիզային հարկի բարձրացմամբ պայքարում ենք սպիրտային խմիչքների օգտագործման դեմ։ Ա՛յ մարդ, մի պայքարեք սպիրտային խմիչքների օգտագործման դեմ, պայքարե՛ք թմրանյութերի դեմ։
  • Ե՛վ քաղաքային, և՛ պետական իշխանությունները երբեք որոշում չեն կայացնում, որ ինչ-որ խնդիր լուծեն։ Միշտ որևէ նախաձեռնության հիմքում դրված է  քաղաքացիներից փող հավաքելը։ Մայրաքաղաքի առաջնահերթություններից չէր քաղաքի կենտրոնը բեռնաթափելը։ Քաղաքապետի երդմնակալությունը ճոխ կազմակերպելու համար քաղաքացին 100 դրամի փոխարեն՝ կարմիր գծերում կայանելու համար վճարում է 300 դրամ, տարեկան 12 000 դրամի փոխարեն՝ 160 000 դրամ։

 Հիշեցնենք, 2023թ. նոյեմբերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ուրարտական ոճով երդմնակալության արարողության վրա համայնքային բյուջեից ծախսվել է 87 մլն դրամ կամ շուրջ 220 հազար դոլար։

  • Կառավարության ղեկավարի կեցավայրի ծախսերն ավելացել են 60 միլիոն դրամով։ Ո՞ւմ հաշվին, սիրելի քաղաքացիներ, իհարկե, Ձեր հարկերի, ձեր ստացած ցածր աշխատավարձի հաշվին։

Հիշեցնենք, որ բարձրաստիճան պաշտոնյաների կառավարական դաչաների՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի սպասարկման համար այս տարի պետական բյուջեից հատկացվել է 602 միլիոն 979 հազար դրամ:

 Ըստ armeps պետգնումների համակարգի՝ 2022 թվականին այդ ՊՈԱԿ-ին տրված դրամաշնորհ-հատկացումը կազմել էր 487 միլիոն 741 հազար 500 դրամ, իսկ 2023 թ.-ին՝ 542 միլիոն 465 հազար 200 դրամ: 

Հիշեցենք նաև, որ ըստ պաշտոնական ժամանակագրության՝ նոր իշխանությունները ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում սկզբում նշանակել էին Հակոբ Սիմիդյանին («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար), ապա՝ Արեգ Սավգուլյանին, որին հաջորդել էր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» օրաթերթում և armtimes.com էլեկտրոնային կայքում որպես հաշվապահ աշխատած Արուս Մանավազյանի նշանակումը:

 Արուս Մանավազյանը լրացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորական շարքերը, իսկ նրա տեղում հայտնվեց Փաշինյանի հետ բարեկամական առնչություն ունեցող հերթական անձը՝ Աննա Հակոբյանի ազգականը՝ Անժելիկա Շապովալովան՝ պատգամավոր Էդգար Հակոբյանի կինը: Ըստ վերջին պայմանագրի՝ այս պահին ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները կատարում է Էմիլ Մանուկյանը:

  • Թալան չէ՞, երբ 2350 հարցից տարվա ընթացքում Կառավարության նիստում զեկուցվել է ընդամենը 155-ը։ Այդ նախարարները գալիս են կառավարության նիստի, պետական բենզինով մեքենայով, շարժիչը չեն անջատում, որ ձմեռը չմրսեն, ամռանը չշոգեն, ու ընդամենը 155 հարց են քննարկում։ Սա թալան չէ՞։
  • Հարգելի քաղաքացիներ, օրենքով արգելված են գնումները մեկ անձից, բացառությամբ, եթե դրանք հրատապ չեն։ Հետևաբար, մեկ անձից գնումը կոռուպցիայի ուղիղ ցուցիչ է։
  • Դժվար չէ՞՝ փաստաբանական ծառայություն մատուցող անհատը կամ կազմակերպությունը 33% տոկոս ավել հարկային բեռը վճարեն սեփական գրպանից։ Հարգելի՛ քաղաքացիներ, իրավաբանական օգնություն ստանալու ձեր հնարավորությունը սահմանափակվելու է, որովհետև այդ ավել հարկերի համար դուք եք վճարելու։ Բացի դրանից, ունենք արժանապատիվ փաստաբաններ, որոնք անվճար իրավական աջակցություն են տրամադրում։ Նոր օրենքով դա այլևս հնարավոր չի լինելու, որովհետև անվճար իրավաբանական ծառայության արժեքի 80%-ը համարվելու է եկամուտ, որի 20%-ը պետք է տա պետությանը։
  • Այս ամենին զուգահեռ՝ բարձրանում է բոլոր ծառայություն մատուցող կազմակերպությունների, հանրային սննդի կետերի հարկային բեռը։
  • Հարգելի քաղաքացիներ, համընդհանուր հայտարարագրումն այնպիսի ծառայություն է, որը մատուցում են հաշվապահները։ Շատ դեպքերում դուք նաև մոռանալու եք լրացնել, ժամկետ եք բաց թողնելու ու տուգանվելու եք 20.000 դրամով։ Հավելեմ նաև, որ հաշվապահական ծառայությունների մինիմալ արժեքն էլ 20.000 դրամ է։ Մեր քաղաքացիներին այս հաշվետությունը դարձնում է շատ ավելի խոցելի ու իշխանությունների կողմից կառավարելի։
  • Առաջիկա ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) կարողանալու է մտնել մեր բանկային հաշիվները ու տեսնել՝ մենք ինչ գնումներ ենք կատարելու։ Սա արվելու է ըմբոստ քաղաքացիներին զսպելու համար։ Ցանկացած պահի, երբ որևէ մեկը դժգոհության ձայն բարձրացնի, ՊԵԿ-ը կզբաղվի նրա բանկային հաշիվների քաղվածքներով։
  • Վերջին 5 տարում Հայաստանում մսամթերքի արտադրությունն էականորեն նվազել է։ Ձեռնտու չէ, չկա սպառում, և գյուղացու համար պետական այսպիսի քաղաքականության պատճառով շահավետ չի լինում անասնաբուծությամբ զբաղվելը։ Պետական մակարդակով, օրենսդրորեն խրախուսում են մսամթերքի ներմուծումը, և այս պայմաններում ուզում են բացել Թուրքիայի հետ սահմանը։

  • Թուրքիայի բոլոր նախապայմանների կատարումը նշանակում է Հայաստանի Հանրապետությունը նույնպես նվիրել Ադրբեջանին։
  • Իշխանություննե՛ր, դուք այլ գործողություն չգիտե՞ք, բացի քաղաքացու գրպանը մտնելուց, որովհետև տուրքերի ավելացումը որևէ հարց չի լուծելու։ Նույնը տաքսի ծառայություններին է վերաբերում։ Ոլորտը կարգավորման խնդիր, իհարկե, ունի, բայց դա վստահաբար չի արվելու տուրքերի բարձրացմամբ։ Դա միայն բերելու է տաքսիների գների թանկացումների։
  • Լաստանավեր էիք ստեղծում, հետո գցեցիք բիզնեսի վրա, ասացիք՝ բիզնեսը չկարողացավ։ Տղա՛ ջան, որ էդ որոշումը կայացնում էիք, բիզնեսի հետ խորհրդակցե՞լ էիք։
  • Այս իշխանության օրոք աննախադեպ դրական բան չի եղել ու չէր էլ կարող լինել։ 
  • Պետական պարտքը 6 միլիարդից դարձել է 12 միլիարդ։ Սա աննախադե՞պ է, թե՞ ոչ։ Հարգելի քաղաքացիներ, որևէ մեկն իրավունք չունի ձեր՝ դեռևս չծնված զավակի վրա հարկային բեռ դնել։ Իսկ այդ բեռը լինելու է ոչ թե ձեր վճարած 25%-ի, այլ 40 %-ի չափով։ Գնաճն աննախադե՞պ է, թե՞ չէ։
  • Այս իշխանությունները երկիրն այն վիճակի են հասցրել, որ զրոյի վրա չենք է՜ժողովրդական խոսք կա՝ տակը փախած էայսինքն՝ այնքան են քանդելոր գահավիժում ենք ներքև: Էնքան են քանդել երկիրը, որ նույնիսկ 50-60 տարի է պահանջվելու, որ շտկվի քանդածը:

Մանրամասները՝ տեսանյութում։