Արցախցիներին հատկացվող օգնությունը էլի են կրճատո՞ւմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախը հանձնելուց հետո հայաստանյան իշխանությունները անընդհատ ցույց են տալիս, թե փորձում են կանոնակարգել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հարցերը, այդ թվում՝ բնակարանների փոխհատուցման հետ կապված ֆինանսական խնդիրները։ Դեռևս նախորդ տարվա հոկտեմբերից, ի թիվս այլ գումարային հատկացումների, նշվում էր, թե Արցախից տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու համար հատկացվելու է 6 մլն դրամ միանվագ օգնություն։ Այս թիվը որոշ ժամանակ անց ձեռքի մի շարժումով դարձավ 5 մլն։

«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում իշխանական շրջանակներից տեղեկություններ են տարածվում, թե իշխանությունը արցախցիներին պատրաստվում է տալ 2,5-3 մլն դրամ, այսինքն՝ սկզբնական նախատեսվածի կեսը: Մեր աղբյուրները նշում են, որ իշխանության ներկայացուցիչները հանդիպում են Արցախի տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչների հետ և այս մասին «նրբորեն» տեղեկացնում։ Թերթի հետ զրույցում մի շարք արցախցիներ դժգոհությամբ հայտնում են, որ դա չնչին գումար է և իրականում ոչ մի խնդիր չի լուծելու, առավել ևս՝ բնակարան ձեռք բերելու հարցում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով ԶՊՄԿ-ի աշխատակիցներն իրենց և իրենց ընտանիքի անդամների առողջությանն ուղղված ծախսեր գրեթե չեն անում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
website by Sargssyan