ՀայաՔվե նախաձեռնության հայտարարությունը

Մեծ ցավով տեղեկացանք, որ Բաքվի բռնապետական ռեժիմը քանդել է տվել Արցախի անկախ պետականության խորհրդանիշներից մեկը՝ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի շենքը։ Հայ ժողովուրդը ևս մեկ անգամ համոզվեց, որ Ադրբեջանը բացարձակապես պատրաստ չէ Հայաստանի հետ կայուն, անկեղծ ու երկարատև խաղաղության։
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի շենքը քանդելը, մեր խորին համոզմամբ, Բաքվի բռնապետական վարչախմբի պատասխանն է Արցախի Ազգային Ժողովի վերջին շրջանի այն նախաձեռնության, որը նպատակ ունի կազմակերպել արցախցիների վերադարձը հայրենի օջախներ՝ միջազգային արդյունավետ երաշխիքների ներքո․ ուստի վանդալիզմի այս ստոր ակտը ուղերձ է առ այն, որ Բաքուն չի պատրաստվում հանդուրժել հայ մարդու արժանապատիվ մուտքն Արցախ։
Այս քայլով Բաքուն հերթական անգամ ողջ աշխարհին ցույց տվեց իր ցեղասպան ու բարբարոս դեմքը։ Քննադատության չի դիմանում միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի բացակայությունն ընդհանրապես, և ռուսական խաղաղապահ առաքելության անգործությունը՝ մասնավորապես։
Բաքվի նման քաղաքականությունը նաև արդյունքն է Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթած վարչակազմի հակազգային ու անողնաշար կեցվածքի։ Այս ամենը ցույց է տալիս, որ թշնամու հակամարդկային գործելաոճը կդադարի միայն այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը համախումբ ու արժանի հակահարված տա իրեն ցեղասպանել ձգտող Բաքվի վարչախմբին և վերականգնի իրավունքները սեփական հայրենիքի նկատմամբ։
«ՀայաՔվե» նախաձեռնության խորհուրդ

Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել
website by Sargssyan