Դաշնակիցները շարունակում են վստահել Գերմանիային. Պիստորիուսը՝ սպաների գաղտնալսված զրույցի մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կարծում է, որ Ղրիմի կամրջի վրա հավանական հարձակումը և Ուկրաինայում դաշնակիցների գործողությունները քննարկող Բունդեսվերի սպաների միջև գաղտնալսված, ապա հրապարակված խոսակցությունը չի խարխլել գործընկեր երկրների վստահությունը Գերմանիայի նկատմամբ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել այլ երկրների  գործընկերների հետ: Գերմանիայի նկատմամբ վստահությունը չի խարխլվել», - ասել է նա Բեռլինում լրագրողներին:

«Բոլորը հասկանում են նման գաղտնալսումների վտանգը և գիտեն, որ 100 տոկոս պաշտպանությունը հնարավոր չէ ապահովել: Մեր գործընկերները գիտեն, որ մենք հետևողականորեն և վճռականորեն հետաքննում ենք այս միջադեպը»,- հավելել է նախարարը։

Նշենք, որ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը շաբաթ հաստատել էր, որ գերմանացի բարձրաստիճան զինվորականների միջև ներքին խոսակցությունը Ղրիմի կամրջի վրա Taurus հրթիռների հնարավոր կիրառմամբ հարձակման ծրագրերի վերաբերյալ գաղտնալսվել է:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Իտալիա կատարած այցի ժամանակ ասել է, որ պատշաճ ժամկետում կպարզաբանի իրավիճակը Ղրիմի կամրջի վրա հարձակման մասին Բունդեսվերի զինվորականների զրույցի աղմկահարույց ձայնագրության հետ կապված։ Կանցլերը նաև ընդգծել է, որ այս միջադեպը հետաքննվում է «շատ ուշադիր, ինտենսիվ և արագ»։

Ուրբաթ՝ մարտի 1-ին, «Ռոսիա Սեգոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում հրապարակել է գերմանացի սպաների զրույցի ամբողջական տեքստը. զինվորականները քննարկել են, թե ինչպես են նրանք «ռմբակոծելու Ղրիմի կամուրջ»։

Զրույցին, որը տեղի է ունեցել փետրվարի 19-ին, մասնակցել են Բունդեսվերի ռազմաօդային ուժերի հրամանատարության օպերացիաների և վարժանքների բաժնի ղեկավար Ֆրենկ Գրեյֆը, ռազմաօդային ուժերի տեսուչ Ինգո Գերհարցը և Բունդեսվերի տիեզերական հրամանատարության օդային օպերատիվ կենտրոնի աշխատակիցներ Ֆենսկեն և Ֆրոստեդտը։

Ի թիվս այլ հարցերի, զրուցակիցներն առաջարկել են ամբողջ գործողությունը բաժանել փուլերի և պլանավորման հարցում դիմել Մեծ Բրիտանիային։ Սպաներից մեկն ասել է նաև, որ հարձակման համար կարող են օգտագործվել Taurus հրթիռները, եթե օգտագործվի ֆրանսիական Rafale կործանիչը։

Բացի այդ, զրույցի ընթացքում գերմանացի զինվորականները փորձել են գտնել կամուրջի վրա հարձակվելու միջոց՝ չդարձնելով Գերմանիան հակամարտության կողմ։ Տարբերակներից մեկը ուկրաինացիներին պատրաստելն է։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան բացատրություն է պահանջում Գերմանիայից։ 

Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
website by Sargssyan