Հայիթիում ավազակախմբերը հшրձակվել են օդանավակայանի վրա` թույլ չտալով վարչապետի ինքնաթիռին վայրէջք կատարել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հաիթիի ավազակախմբերը, որոնք պատերազմ են հայտարարել վարչապետ Արիել Անրիին, երեքշաբթի հարձակվել են երկրի ոստիկանական ակադեմիայի և գլխավոր օդանավակայանի վրա. Անրիի ինքնաթիռը, որը վերադառնում էր արտասահմանյան շրջագայությունից, ստիպված վայրէջք է կատարել հարևան Պուերտո Ռիկո կղզում։ Այս մասին գրում է BBC-ն:

Ինը ավազակախմբերից բաղկացած կոնգլոմերատի ղեկավար, նախկին ոստիկան Ջիմի Շերիզիեն՝  երեքշաբթի հավաքել է լրագրողներին և ասել, որ եթե վարչապետը չհեռանա, երկրում պատերազմ կսկսվի։

«Եթե Արիել Անրին հրաժարական չտա, եթե միջազգային հանրությունը շարունակի աջակցել նրան, ապա մենք կսկսենք ուղիղ շարժվել դեպի քաղաքացիական պատերազմ, և դա կհանգեցնի ցեղասպանության»,- ասել է Շերիզիեն, որը ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է մարդու իրավունքների խախտումների համար:

Երեքշաբթի վաղ կեսօրին խմբավորումները հարձակվել են Հաիթիի մայրաքաղաք Պորտ օ Պրենսում գտնվող ոստիկանական ակադեմիայի վրա, որտեղ սովորում է ավելի քան 800 կուրսանտ: Ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակումը հետ է մղվել։

Միջազգային գործակալությունների հետ զրուցած ականատեսների վկայությամբ՝ կրակոցներ են լսվել նաև երկրի գլխավոր օդանավակայանի՝ Պորտ օ Պրենսի Տուսեն Լուվերտուր միջազգային օդանավակայանի մոտ։ 250 կուբացիներ փորձել են թռչել օդանավակայանից, սակայն չեն կարողացել։

Հայիթիի օդանավակայաններն այժմ հսկվում են զինվորների կողմից։

Հայիթիի վարչապետ Արիել Անրին անցած շաբաթ նախ մեկնել էր Հարավային Ամերիկայի Գայանա տարածաշրջանային ֆորումին, ապա Քենիա՝ համաձայնագիր ստորագրելու միջազգային ոստիկանական-ռազմական կոնտինգենտը Հայիթի ուղարկելու մասին, որը կսկսի պայքարել ավազակախմբերի դեմ, որոնք վաղուց գրավել են ամբողջ մայրաքաղաքը։

Վարչապետի բացակայության ժամանակ Շերիզիեն պատերազմ է հայտարարել նրան։ Շաբաթ օրը բանդաները հարձակվել են մի քանի ոստիկանական բաժանմունքների, ինչպես նաև Պորտ օ Պրենսի երկու բանտերի վրա, որտեղից ազատ են արձակվել մի քանի հազար բանտարկյալ: Դրանից հետո կառավարությունը հայտարարել է արտակարգ դրություն և պարետային ժամ։

Մի քանի օր ոչինչ հայտնի չէր Արիել Անրիի գտնվելու վայրի մասին, բայց երեքշաբթի Պուերտո Ռիկոյի իշխանությունները հաստատել են, որ Անրիի ինքնաթիռը վայրէջք է կատարել այնտեղ:

Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան
website by Sargssyan