ԱԽ քարտուղարի և արտգործնախարարի հակասությունները հասել են Փաշինյանին

«Քաղաքացիական պայմանգրում» նոր թեժացում է սպասվում, և խնդիրը կապված է արտաքին քաղաքականության հետ։ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ լուրջ հակասություններ կան անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև, ընդ որում հակասությունները վերաբերում են միևնույն հարցին՝ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը։

Արարատ Միրզոյանն այս հարցում ավելի չափավոր և մեղմ քաղաքականության կողմնակիցն է, ընդհանրապես աշխատում է վեկտորալ փոփոխությունն իրականացնել ոչ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորը և կտրականապես կտրելով, այլ աստիճանական, մեղմ քայլերի հերթականությամբ է փորձում իրականացնել դա։ Այս հանգամանքը հարուցել է սորոսական շրջանակների բուռն դժգոհությունները, որոնք պահանջում են անմիջապես և անհապաղ կտրել Ռուսաստանի հետ պորտալարը և անընդհատ պահանջներ են ներկայացնում գործող իշխանություններին։ Հենց այս շրջանակներն են Արմեն Գրիգորյանի միջոցով կազմակերպում և իրականացնում հակառուսական հիմնական քարոզչությունը, ընդ որում հակասություններն արդեն հասել են Նիկոլ Փաշինյանին և վերջինիս առաջ պարզ և կոնկրետ հարց է դրվել արևմտյան հովանավորների կողմից, թե ինչպե՞ս է պատկերացնում վեկտորալ փոփոխությունը՝ արմատական, թե չափավոր քայլերով։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանն ավելի հակված է Արարատ Միրզոյանի տարբերակին՝ հասկանալով, որ կտրուկ արված քայլերը կարող են չափազանց ծանր հետևանքներ ունենալ։ Իհարկե, չափավոր քայլերն էլ վատ հետևանքներ են ունենալու, սակայն այդ կերպ Փաշինյանը փորձում է մեղմացնել հնարավոր հարվածները, մինչդեռ սորոսականների դիրքերը բավականին ամրապնդվել են «Քաղաքացիական պայմանգրում», իսկ Արևմուտքը շոշափելի արդյունքներ է պահանջում և չի բացառվում, որ առաջիկայում նույնիսկ հարց դրվի Արարատ Միրզոյանին հեռացնելու, արտգործնախարարի պաշտոնում հենց Արմեն Գրիգորյանին նշանակելու վերաբերյալ։

Արդեն մեկ անգամ նման փորձ եղել էր, երբ Արմեն Գրիգորյանին փոխարտգործնախարար էին նշանակել, հետագայում արտգործնախարար նշանակելու ցանկությամբ, սակայն ռուսական կողմը ձախողել էր այդ նշանակումը։

Աննա Սարատիկյան

Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել
website by Sargssyan