«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին շրջանում կառավարությունն այնպիսի որոշումներ է ընդունում, որոնք ոչ թե նպաստում են հարցերի լուծմանը, քաղաքացու բեռի նվազմանը, այլ հարվածում են նրա գրպանին և նրա համար հավել յալ դժվարություններ են ստեղծում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանի օրենսդրական փոփոխություններին:Որպես օրինակ՝ բերում է էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը, տրանսպորտի թանկացումը, ավելի վաղ պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու որոշումը, աղի չարաշահման դեմ «պայքարը» և այլն:

«Եթե վիճակագրությունը վերլուծենք, ապա կտեսնենք, որ կայացված որոշումները, օրենսդրական փոփոխությունները հարցերին լուծում չեն տալիս: Առանց հանրային քննարկման, ոլորտային մասնագետների կարծիքը լսելու, սոցիալական հարցումներ կատարելու՝ կառավարությունը կյանքի է կոչում ծրագրեր, որոնք ընդամենը հարվածում են քաղաքացիների գրպանին և չեն լուծում խնդիրները: Սեպտեմբերի մեկից թանկանում է տրանսպորտը, դա այն պիկ շրջանն է, երբ սկսվում են դասերը ուսումնական հաստատություններում, մարդիկ վերադառնում են արձակուրդից, ուզեն թե չուզեն, օգտվելու են տրանսպորտից: Էլեկտրոնային դեղատոմսերի կիրառության շրջանում ևս խնդիրներ կան, բժշկական անձնակազմը իրազեկված չէ, համապատասխան ձևաթղթերը փորձարկում չեն անցել:

Նման ծրագրերը ներդնելուց հետո պետք է որոշակի ժամանակ, որ այն գործի, համապատասխան մասնագետները հետևեն, թե ինչպե՞ս են դրանք աշխատում, կա՞ն թերություններ, որոնք պետք է շտկել, արդյոք չի խափանվի՞ էլեկտրոնային համակարգը, որը կհանգեցնի կոլապսի, ինչո՞ւ քաղաքացին պետք է 5000 դրամ վճարի դեղատոմսի համար, ինչո՞ւ պետք է երրորդ անձը տեղեկանա քաղաքացու անձնական տվյալներից, չէ՞ որ առողջությանը վերաբերող տեղեկությունները չպետք է հայտնվեն երրորդ անձանց ձեռքում, արդյոք հաջորդիվ չե՞նք բարձրաձայնելու դեղատների կողմից կոռուպցիոն ռիսկերի հնարավորության մասին և այսպես շարունակ»,-նշում է մեր զրուցակիցը: Իրավաբանն ընդգծում է՝ հարցերը շատ են, բայց դրանց պատասխաններ չեն տրվում:

«Ստացվում է, որ քաղաքացիների կյանքը, առողջությունը փորձարկման դա՞շտ է: Եթե հիմա եռամսյակը մեկ հանրային հաշվետվություն պահանջենք առողջապահության նախարարությունից, քաղաքապետարանից, այլ գերատեսչություններից, որոնք հարկատեսակներ են ավելացնում կամ տուրքեր սահմանում, նրանք կկարողանա՞ն հստակորեն հայտնել, թե հավաքագրված միջոցներն ո՞ւր են ուղղվում, ի՞նչ խնդիրներ են դրանցով լուծվում: Պետական գերատեսչությունը մի առաջարկ է ներկայացնում, հետո սովորաբար առանց հանրային քննարկման այն կյանքի կոչում, նախապես չի ուսումնասիրում, թե ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, չեն կարողանում ճիշտ կազմակերպել տեղեկատվական հոսքերը, քանի որ ամեն նորամուծություն էլ սկզբում քաղաքացիների կողմից հակազդեցության է հանդիպում, բայց ճիշտ տեղեկատվության, աշխատանքի ճիշտ կազմակերպման արդյունքում դառնում է առօրյա կյանքի բաղադրիչներից մեկը»,-հավելում է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահը:

Ընդգծում է՝ վերջին տարիներին կյանքի կոչված նախագծերը, դրանց շուրջ առկա բացասական վերաբերմունքը փաստում է, որ խաթարվել է հանրություն-պետություն կապը: «Չկա մասնագետների կարծիքն ու դիտարկումը, առաջարկն ու բողոքը: Այս ամենի արդյունքում ցանկացած օրենսդրական նախաձեռնություն պետք է մշակվի և ներդրվի հասարակական կյանք: Մինչդեռ կայացվում են միանձնյա որոշումներ, և քաղաքացուն պարտավորեցնում են ընդունել դրանք: Տպավորություն է, որ կառավարության յուրաքանչյուր որոշում ուղղված է ինչոր մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն ու քաղաքացիների բեռը թոթափելուն»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով ԶՊՄԿ-ի աշխատակիցներն իրենց և իրենց ընտանիքի անդամների առողջությանն ուղղված ծախսեր գրեթե չեն անում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
website by Sargssyan