1980-ականներին կազմվել է արձանագրություն, որով հաստատվել է, որ ՀՀ տարածքում ոչ մի անկլավ չկա, դրա տակ ստորագրել են Հայաստանն ու Ադրբեջանը․ Բագրատյան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վաղը խոսելու ենք Տիգրանաշենի մասին, ինչպես այսօր Տավուշի, սա ստրատեգիական կետ է, պետք է ժողովրդին տեղյակ պահենք, որ չկա փաստաթուղթ, որով Տիգրանաշենը երբևիցե եղել է Ադրբեջանի կազմում։ Այս մասին Տիգրանաշենում լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Եթե պայմանականորեն ընդունենք, որ այստեղ անկլավ կա, այդտեղից մինչև Նախիջևան 12 կմ է , Փաշինյանը դա էլ է տալիս, բայց դա ՀՀ սուվերեն տարածքն է։ Դա բացարձակ աբսուրդ է։ Որ ասում է մի սմ էլ տանք ռեֆերենդում կլինի, ոչ մի ռեֆերենդում էլ չի լինի։ Ինքն ասում է ադրբեջանցիները մեզ ասում են, որ մենք իրենցից գյուղատեղի ենք վերցրել, իսկ իրենք չեն վերցրել, սուտ է  ասում, բա Արծվաշենը»,- ասաց նա։

Հրանտ Բագրատյանի խոսքով Տիգրանաշենի հնարավոր հանձնումից հետո կտրվում է դեպի Սյունիք տանող ճանապարհը։  

«Այս գյուղը տալով ընդհատվում է դեպի Սյունիքի տանող ճանապարհը, անմիջական վտանգի տակ են հայտնվում Պարույր Սևակ գյուղը, Չիվան ու Ելփինը վարի են գնում։ Տիգրանաշենը հանձնելով՝ 4 գյուղ է դատարկվում։ Իսկ, եթե Տավուշում հանձնում ենք նաև Բարխուրդարը, աջից դատարկվում են Այգեհովիտ, Վազաշեն ու Պառավաքար գյուղերը, ձախից էլ Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը , բացի այդ զրկվում ենք ճանապարհից, որով դուրս ենք գալիս Վրաստան։ Այս ամեն ինչը կտանք, խաղաղության պայմանագիրն էլ կստորագրենք, բայց ոչ մի տեղ գրած չի լինի, որտեղ է սկսվում և ավարտվում Հայաստանը»,- ասաց նախկին վարչապետը։

«Այդ գյուղերից հետո Ադրբեջանը կպահանջի երեք ճանապարհ, «Խաղաղության խաչմերուկ» կոչվածը ադրբեջանական «երգ» է, դրանով Սյունիքով երեք ճանապարհ պետք է տանք Ադրբեջանին դեպի Նախիջևան, որոնք կլինեն անվերահսկելի։

Ալիևն ասում է ինձ ոչ մի քարտեզ չի հետաքրքրում, 2018-ին խոսք ես տվել, տուր։  1980-ականներին ՀՀ ղեկավարությունը  Անտոն Քոչինյանը, Կարեն Դեմիրճյանը  բարձրացնում են հարց, որ անկլավները, որոնք գծվում են քարտեզների վրա, երբ է Հայաստանը տվել Ադրբեջանին  ու սկսվում են քննարկումներ։ Երկու կողմին էլ հրավիրում են Մոսկվա, պետանվտանգության պետ Կլյուչկովի մոտ ու կազմվում է 193  արձանագրություն, ըստ դրա գոյություն ունի 1 անկլավ Ադրբեջանի տարածքում՝ Արծվաշենը, իսկ Հայաստանի տարածքում ոչինչ չկա։ Այդ արձանագրության տակ ստորագրել է և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, թող վերցնեն ու ուսումնասիրեն»,- նշեց Բագրատյանը։

Անդրադառնալով 1991թ-ի Ալմա Աթայի հռչակագրին, որին պարբերաբար հղում է  անում Նիկոլ Փաշինյանը, Բագրատյանը նշեց․

«Ալմա Աթայի հռչակագրից հետո  կա 1994 –ի մայիսի զինադադարը , որը վերաբերում է  նաև ՀՀ- Ադրբեջան  սահմաններին, որտեղ նշվում էր, որ բոլորը մնում են այնտեղ, որտեղ կանգնած են»։  

Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
website by Sargssyan