Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2023-ին գրանցել է ավելի քան 30% աճ

Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ)  վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ  կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ։ Զգալի աճել է նաև Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թվաքանակը՝ վերջին 3 տարում  ավելանալով գրեթե 3 անգամ: 

Հաշվետու տարում Ամերիաբանկի հաճախորդների 72%-ը մինչև 10 մլն ՀՀ դրամ վարկավորումը ստացել է օնլայն` business.ameriabank.am հարթակի միջոցով: Նշենք նաև, որ 2023թ-ին ավելացել է նաև նույն հարթակի միջոցով օնլայն գրանցվող հաճախորդների մասնաբաժինը՝ հասնելով 18%-ի նախորդ տարվա 11%-ի համեմատ։ 

Հիշեցնենք, որ 2018թ-ին Բանկը գործարկել է Ամերիա Բիզնես էկոհամակարգը, որը  գործում է մեկ պատուհանի սկզբունքով՝ առաջարկելով առանց բանկ այցելելու Ամերիաբանկում հաշիվ բացելու, քարտ ստանալու, Օնլայն/Մոբայլ բանկինգ ձեռք բերելու, վարկավորման դիմելու, ինչպես նաև այլ ծառայություններից ու արտոնություններից օգտվելու հնարավորություններ:  

Նշենք, որ այս տարի հարթակի կողմից առաջարկվող ծառայություններին ավելացել են ևս մի քանիսը: Business.ameriabank.am-ի միջոցով արդեն իսկ հնարավոր է ակտիվացնել POS տերմինալ ՀԴՄ սարքի վրա, պատվիրել ու ստանալ շարժական POS տերմինալ, ինչպես նաև ակտիվացնել Ameria PhonePOS ծառայությունը Android սմարթֆոնում։ Բոլոր դեպքերում հնարավոր է հայտը ներկայացնել օնլայն, ակտիվացնել POS տերմինալներ և PhonePOS ծառայությունը միաժամանակ մի քանի հասցեներում և օնլայն հետևել հայտերի ընթացքին։

Բացի այդ, Ամերիաբանկը բիզնեսի համար պարբերաբար իրականացնում է արշավներ՝ առաջարկելով վարկավորման հատուկ պայմաններ։ Այս պահին գործող արշավների մանրամասները՝ այստեղ։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: 

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն  բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.amAutomarket.ameriabank.amBusiness.ameriabank.am

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը
website by Sargssyan