Արևմուտքը շարունակում է Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց հանելու իր քաղաքականությունը

Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենի, Նիկոլ Փաշինյանի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Բլինքենի համատեղ հանդիպումը, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի փոխանցմամբ, միջոցառումը նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը:

Ռուսական մի շարք առաջատար տելեգրամյան ալիքներ երեկ տեղեկություն էին տարածել Հայաստանի գործող վարչախմբի կողմից ձեռնարկվող նոր հակառուսական քայլերի վերաբերյալ, մասնավորապես նշվում է, որ արդեն ապրիլին տեղի է ունենալու արևմտյան առաջնորդների և Նիկոլ Փաշինյանի հանդիպում, որի ընթացքում կնքվելիք համաձայնագրերը ուղղված են լինելու հայ-ռուսական համագործակցության դեմ։

Ըստ տելեգրամյան ալիքների՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլին կազմակերպել այդ հանդիպումը, որի ընթացքում, կամ դրանից հետո էլ եվրոպական մի շարք երկրներ ու միջազգային կառույցներ Հայստանին անվտանգության երաշխիքներ են տալու. համապատասխան պայմանագրեր են ստորագրվելու։

Նշենք, որ այդպիսի համաձայնագրեր արդեն կնքվել են Ուկրաինայի Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի հետ ։

Ըստ էության, Հավաքական Արևմուտքը շարունակում է Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց հանելու, Հարավային Կովկասում էլ Ռուսատանի դեմ նոր ճակատ բացելու իր քաղաքականությունը։ Ուկրաինայի հետ կնքված նման համագործակցության համաձայնագիրն իհարկե որևէ կերպ չի փոխել իրավիճակը ռազմաճակատում։

Լավագույն դեպքում արևմտյան երկրները գումար և սպառազինություն են տրամադրում Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմելու համար։ Հայաստանը նման ռեսուրս չունի և երբեք էլ չի ունենա։

Գտնվելով չափազանց վտանգավոր իրավիճակում Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ ևս մեկ ճակատ բացել, այն էլ ռազմավարական դաշնակցի և աշխարհի առաջատար գերտերություններից մեկի դեմ, որը էական շահեր ունի մեր տարածաշրջանում, իսկական ինքնասպանության ակտ կլինի Հայաստանի Հանրապետության կողմից։ Փաշինյանական վարչախմբին այդ հանգամանքը թերևս քիչ է հետաքրքրում։

Զառա Արշակյան

Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
website by Sargssyan