Արա Աբրահամյանը հանդիպել է գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մարտի 19-ին հանդիպել է Մոսկվայի և ՌԴ այլ տարածաշրջանների գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընթացող գործընթացների, հայկական պետականության, Հայաստանի քաղաքացիների և Սփյուռքի վրա դրանց երկարաժամկետ հետևանքների հետ կապված հարցեր: Արա Աբրահամյանը ներկաներին ծանոթացրել է իր կողմից հիմնած «Արարատյան ալյանս» ինստիտուտի գործունեությանը, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ Հայաստանի զարգացման նպատակով մշակված ճանապարհային քարտեզին և ինստիտուտի այլ ծրագրերին:

«Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը վտանգում է պետականության հիմքերը, տանում է ավանդական արժեքների և ազգային հենասյուների լղոզման, բարդացնում է հայ-ռուսական հարաբերությունները, ինչը բացասաբար է անդրադառնում յուրաքանչյուր հայի վրա՝ հասարակ աշխատողից մինչև խոշոր բիզնեսի սեփականատեր»,- ասել է Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ կատարվածի համար ժողովրդին մեղադրելը սխալ է: «Տեղի ունեցածի համար պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների և համախմբման անընդունակ էլիտաների վրա: Այս ամենը կարող է միայն էլիտան, եթե իմաստնություն ունենամի կողմ դնել անձնական ամբիցիաները և միավորվի»,- ասել է Արա Աբրահամյանը:

Աբրահամյանը ցավով նշել է, որ երկրի համար դժվարին իրավիճակում իշխանությունը ոչ մի անգամ չի դիմել  Սփյուռքի լայն կապեր և հնարավորություններ ունեցող ներկայացուցիչների օգնությանը, որպեսզի կանգնեցնի հայության համար բացասական զարգացումները: Նրա խոսքով՝ երբ Ալիևը մշտապես բացահայտ սպառնում է Հայաստանին, նրա վարչապետը պարտավոր է ամրապնդել իր երկրի պաշտպանունակությունը, այլ ոչ թե կրկնել այդ սպառնալիքներն իր բնակչությանը և վախեցնել, իբր, եթե Արցախից հետո  չհանձնենք մեր հողերը՝ կհարձակվեն մեր վրա:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի կառուցողական քննարկում և պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար հանդիպումներ ունենալ՝ սույն թվականի մայիսին Երևանում «Արարատյան ալյանսի» կայանալիք համաժողովին ընդառաջ:

Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել
website by Sargssyan