Ռուսաստանն անցած գիշեր վերջին ժամանակների ամենազանգվածային հարձակումն է իրականացրել Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի հրթիռային հարձակման հետևանքով Ուկրաինայի տարբեր շրջաններում վնասվել են արտադրական օբյեկտներ և էլեկտրաէներգիայի փոխանցման ու բաշխման համակարգեր։ Նախարարի խոսքով՝ սա վերջին ժամանակներում ամենախոշոր հարձակումն է Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Ուկրհիդրոէներգո» ընկերությունը հայտարարել է, որ Դնեպրի հիդրոէլեկտրակայանը, որը գտնվում է Զապորոժիեում, հրետակոծության է ենթարկվել։

«Նպատակը ոչ թե պարզապես վնասելն է, այլ նախորդ տարվա նման կրկին փորձել լայնածավալ խափանել երկրի էներգետիկ համակարգը»,- ասել է նախարարը։ Ըստ Գալուշչենկոյի՝ հրետակոծության ժամանակ հոսանքազրկվել է նաև Զապորոժիեի ատոմակայանը մատակարարող էլեկտրահաղորդման գծերից մեկը։

Ուկրաինայի որոշ շրջաններում հոսանքազրկումներ են. Ուկրաինական ԴՏԷԿ էներգետիկ հոլդինգը պնդում է, որ ընկերության ՋԷԿ-երը հրետակոծության են ենթարկվել, և դրանց սարքավորումները լրջորեն վնասվել են։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ անցած գիշեր քաղաքում 15 պայթյուն է տեղի ունեցել, հարձակումներն ուղղված են եղել էներգետիկ ենթակառուցվածքներին։ Խարկովի պոմպային ենթակայաններում հոսանքի կորստի պատճառով ջրամատակարարման հետ կապված խնդիրներ կան, էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրների պատճառով երթուղիներում էլեկտրական տրանսպորտ չի գործի։

Ուկրաինայի Զապորոժիեի շրջանային վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը պնդում է, որ հրետակոծության պատճառով Զապորոժիեի ԱԷԿ-ը հայտնվել է հոսանքազրկման եզրին։ Զապորոժիեի ԱԷԿ-ի ղեկավարությունը հայտնել է նաև բարձրավոլտ երկու գործող գծերից մեկի աշխատանքի դադարեցման մասին։ Ընդգծվել է, որ ատոմակայանի անվտանգությանը վտանգ չի սպառնում։

Դնեպրոպետրովսկի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը նույնպես հայտնել է հրետակոծության մասին։ Նրա խոսքով՝ գրոհի է ենթարկվել Կրիվոյ Ռոգի էներգետիկ ենթակառուցվածքը, քաղաքում մտցվել է էլեկտրաէներգիայի անջատումների արտակարգ ժամանակացույց։

Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
website by Sargssyan