Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահը Կոնգրեսի ղեկավարներին հորդորել է ԱՄՆ վարչակազմին ստիպել` պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը Կոնգրեսի առաջնորդներին կոչ է արել հրապարակայնորեն ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի վրա, որպեսզի վերջինս անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ Արցախում ցեղասպան գործողություններ իրականացնելու համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և արցախահայության անվտանգ և ապահով վերադարձի իրավունքն ուժով պաշտպանելու ուղղությամբ։

Մարտի 21-ին Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարությանը, զույգ պալատների արտաքին հարցերի, ռազմական ծառայությունների և հատկացումների հանձնաժողովների նախագահներին հասցեագրված նամակով՝ Համբարյանը խիստ հանդիմանել է Բայդենի վարչակազմի ձախողումն Ադրբեջանի կողմից Արցախի հայերի ցեղասպանությունը կանխելու և բռնապետական վարչակարգին իր ագրեսիայի համար պատասխանատվության ենթարկելու գործում։ Համբարյանը նկատել է՝ վարչակազմը շարունակապես հրաժարվում է ականջալուր լինել տասնյակ օրենսդիրների կոչերին,  բարձրաձայնված մի շարք նամակներում և բանաձևերում, որտեղ կոչ է արվում անհապաղ արձագանքել անցյալ տարի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը, ինչի հետևանքով տարածաշրջանի 120․000 հայերը 10 ամսով զրկվեցին սննդի, վառելիքի, դեղորայքի և մարդասիրական ապրանքների հասանելիությունից: Համբարյանը հայտարարել է՝ Բայդենի վարչակազմը «ոչ միայն չկարողացավ կաշկանդել Ադրբեջանին, այլև բազմիցս խթանել և քաջալերել է Բաքվի ագրեսիան»։

Նամակում, մասնավորապես, ընդգծվում են Բայդենի վարչակազմի կողմից ձեռնարկված այն քայլերը, որոնց արդյունքում Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել․

Համբարյանը նաև ուշադրություն է հրավիրել նախագահ Բայդենի կողմից արցախահայությանը լքելու հանգամանքի ազդեցությանը ընտրական գործընթացի վրա, ինչը նոյեմբերին կայանալիք դաշնային ընտրություններում կլինի ամերիկահայ միլիոնանոց ընտրական համայնքի աչքի առջև և ազդեցիկ դեր կխաղա ընտրություններում։ Ամերիկահայերն արդեն արտահայտել են իրենց դժգոհությունը Բայդենի վարչակազմի կողմից Ադրբեջանի ցեղասպան վարչակարգին հանդարտեցնելու առնչությամբ՝ քվեարկելով «չեզոք» առանցքային տատանվող նահանգներում։ Դա են վկայել նաև New York Times-ը, Washington Post-ը, Politico-ն և USA Today-ը:

Նամակում վերահաստատվել է 7288 բանաձեւի անհապաղ ընդունումն ապահովելու, «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի կասեցման նախագահական լիազորությունները չեղարկելու և Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու կանոնադրական արգելքները մշտապես կիրառելու անհրաժեշտությունը և այլն։

«Այս վարչակազմի կողմից Արցախում ցեղասպան գործողություններ իրականացնելու համար Ադրբեջանին զգալի պատասխանատվություն չպարտադրելը միայն խթանում է հետագա ագրեսիան։ Քանի որ Ալիևի վարչակարգը հրապարակայնորեն մերժում է Վաշինգտոնի միջնորդական ջանքերը և դուրս գալիս խաղաղության բազմակողմ բանակցություններից, ակնհայտ է, որ Բաքուն կարծում է, որ պատերազմով ավելին կարելի է շահել, քան խաղաղությամբ», - գրել է Համբարյանը։

Կոնգրեսի առաջնորդներին կոչ անելով հրապարակայնորեն ճնշել վարչակազմին, որպեսզի վերջինս շոշափելի գործողություններ ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, Համբարյանը միաժամանակ նաև ընդգծում է անօրինական կերպով կալանավորված հայ ռազմագերիների և Արցախի քաղաքական առաջնորդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումն ապահովելու անհրաժեշտությունը, ապահովելու Արցախի բնիկ հայերի վերադարձը՝ ներառյալ նրանց անհատական և հավաքական սեփականության իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև կրոնական ու մշակութային ժառանգության օբյեկտների լիակատար պաշտպանությունը:

Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
website by Sargssyan