25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննություն է իրականացվում՝ Երևանի 25–ամյա բնակչի կողմից ծնողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2024 թվականի մարտի 21-ին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող շենքերից մեկից «գլխուղեղի վնասվածք՝ հարցականով, քթի կոտրվածք հարցականով» և «ԳՈՒՎ հարցականով» ախտորոշումներով շտապօգնության խմբի կողմից տարբեր ժամերի իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հիշյալ շենքում բնակվող 60-ամյա ամուսիններ։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբի։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2024 թվականի մարտի 20-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում 25–ամյա երիտասարդը վիճաբանել է ծնողների հետ, որի ընթացքում հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով միջին աստիճանի մարմնական վնասվածքներ, ինչպես նաև ֆիզիկական ներգործություն է կատարել հոր նկատմամբ՝ հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր հատվածներին։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 25–ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար, հանձնարարություններ են տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնին՝ քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզաբանելու ուղղությամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկան Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ իրականացվող «Հայաստան-Արցախ» Համահայկական եիտասարդական ֆորումի առաջին 20 մասնակիցների անունները հայտնի են Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը
website by Sargssyan