Իրանում Նոուրուզի տոնակատարությունների ժամանակ ՃՏՊ-ների զոհերի թիվը հասել է 740-ի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով Իրանում 740 մարդ է զոհվել մարտի 14-ից ի վեր, երբ երկրում սկսել են նշել Նոուրուզը՝ իրանական արևային օրացույցով Նոր տարին։ Տարբեր վնասվածքներ է ստացել առնվազն 19 325 մարդ: Ինչպես  տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրանի ճանապարհային ոստիկանության պետ Թեյմուր Հոսեյնին։

Հոսեյնին խնդրել է բոլոր նրանց, ովքեր այս օրերին շարունակում են ճամփորդել, խուսափել ռիսկային վազանցներից, չգերազանցել թույլատրելի արագությունը և կանգ չառնել ճամփեզրին։

Մարտի 29-ին Իսլամական Հանրապետության ոստիկանության Ճանապարհային երթևեկության կառավարման կենտրոնի ղեկավար Ահմեդ Շիրանին տեղեկացրել էր տոնակատարությունների ժամանակ ՃՏՊ-ների հետևանքով 617 մահվան դեպքի մասին։

Ամեն տարի Նոուրուզի տոնակատարության ժամանակ Իրանի բնակիչները մեկնում են հանգստի կամ հյուր գնում երկրի տարբեր տարածաշրջաններում բնակվող հարազատներին։ Ճանապարհային ծանրաբեռնվածության և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով տեղի են ունենում բազմաթիվ պատահարներ։

Նոուրուզը, որը համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ, ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունի։ Այն նշում են բոլոր պարսկալեզու ժողովուրդները և թյուրքալեզու ժողովուրդների մեծ մասը։

ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով ԶՊՄԿ-ի աշխատակիցներն իրենց և իրենց ընտանիքի անդամների առողջությանն ուղղված ծախսեր գրեթե չեն անում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»
website by Sargssyan