Դանիացիների նոր ձեռքբերումներն արևային էներգիայի ոլորտում

Դանիայի տեխնիկական համալսարանի ֆիզիկոսների և ինժեներների թիմը լուրջ առաջընթաց է գրանցել արևային էներգետիկայի ոլորտում։ Գիտական ամսագրում հրապարակված նրանց հետազոտությունը բացահայտում է սելենի և սիլիկոնի օգտագործմամբ տանդեմային արևային տարրերի ստեղծման պոտենցիալը։ Նյութերի այդ միախառնումը թեորեապես կարող է ավելացնել արևային տարրերի արդյունավետությունը մինչև 40 %։

Արևային մարտկոցներն արդեն վաղուց դարձել են համաշխարհային էներգետիկայի կարևոր մասը և թույլ են տալիս կրճատել կախվածությունն արդյունահանվող վառելիքից՝ նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները, բայց առկա արևային տարրերը դեռևս հարկավոր է բարելավել։ Ներկայումս դրանք կարողանում են կլանել արևային էներգիայի ընդամենը 27 %-ը, ինչը մոտ է տեսական առավելագույն սահմանաչափին, իսկ դանիական հետազոտողներն առաջարկում են օգտագործել սելենը որպես սիլիկոնի լրացուցիչ նյութ, որպեսզի բարձրացնեն արևային տարրերի արդյունավետությունը։ Սելեն կոչվող նյութն ընդունակ է արևային լույսի ավելի լայն սեկտր կլանել և դա նրան կատարյալ հավելում է դարձնում։

Արևային տարրերի ստեղծման համար հատուկ տեխնոլոգիա են մշակել, որտեղ քիմիական ռեակցիաների միջոցով ստանում են համապատասխան ծածկույթ։ Գիտնականների թիմը վստահ է, որ մի շարք փորձերից հետո կկարողանան արդյունավետությունը հասցնել մինչև 40 %։

Այս լուրջ ճեղքումը թույլ կտա Եվրամիությանը նոր հեռանկարներ բացել արևային վահանակների և մարտկոցների արտադրության համար, ինչպես նաև պայքարել չինական ավելի էժան արևային սարքավորումների դեմ։

Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Անի Պապյան

Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկան Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ իրականացվող «Հայաստան-Արցախ» Համահայկական եիտասարդական ֆորումի առաջին 20 մասնակիցների անունները հայտնի են Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից
website by Sargssyan