Փաշինյանի վարկանիշն ընկնում է, բայց դա նրան չի խանգարում

Նախօրեին անցկացված հարցման արդյունքներով ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում օրեցօր կորցնում է իր վարկանիշը։

«Գելլափ ինտերնեյշնըլի» կատարած հարցումներով՝ մարտի վերջին Նիկոլ Փաշինյանի աշխատանքը լիովին դրական է գնահատել հարցվածների միայն 8%-ը, 17,1%-ն էլ նշել է, որ ավելի շուտ դրական է գնահատում։

Հարցվածների մոտ 20 %-ը Փաշինյանի աշխատանքը ավելի շուտ բացասական, իսկ 47%-ը բացարձակ բացասական է գնահատում։ Այս տարվա փետրվարին անցկացված նույն հարցման արդյունքներով` Փաշինյանի աշխատանքը լիովին դրական էր գնահատվում գրեթե 2 անգամ ավել՝ 15,1 %, ավելի շուտ դրական՝ 13,9 %, ավելի շուտ բացասական՝ 28,3 և ընդհանրապես բացասական`31,8 %-ը։

Դինամիկային նայելով` կարելի է հստակ պատկերացում կազմել, որ Փաշինյանի վարկանիշն անընդհատ գահավիժում է և ինչ-որ պահի, նույնիսկ, կարող է հասնել ամենացածր նիշի, սակայն առանցքային և կարևոր հարց է մնում, թե ինչպես է նրան հաջողվում դեռևս մնալ իշխանության ղեկին։ Մի կողմ թողնենք, որ աշխարհի ուժային կենտրոններում կա կոնսենսուս՝ Փաշինյանին պահել այնքան, մինչև վերջին շապիկը քերթեն Հայաստանի Հանրապետությունից։ Ի վերջո, ինչո՞վ է զբաղված Հայաստանի ընդդիմադիր դաշտը։

Ըստ նույն այդ հարցումների՝ ընդդիմության վարկանիշը շատ ավելի ծանր վիճակում է։ Այս կերպ հանրությունը գնահատում է բոլոր այն ընդդիմադիրների գործունեությունը, որոնք տալիս են խոստումներ, սակայն չեն կատարում և ջանքեր չեն գործադրում փաշինյանական իշխանությունը հեռացնելու համար։ Արդյունքում` հանրության իներտության պայմաններում, Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել, նույնիսկ, եթե արտահերթ ընտրություններ գումարվեին` չէր բացառվի նրա վերընտրությունը։

Մերի Վանյան 

Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Արհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններ Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին
website by Sargssyan