Վարչախումբը ձգտում է ամեն գնով փակել ռուսական հեռուստաալիքները

Հայաստանի գործող իշխանություններն, ըստ ամենայնի, մտադիր չեն բավարարվել 2 հաղորդումների հեռարձակումը Հայաստանում արգելափակելով. մտադիր են ընդհուպ հասնել հայ-ռուսական միջկառավարական համաձայնագրի միակողմանի խզմանը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, թե Հայաստանը կարող է դիտարկել համաձայնագրի միակողմանի խզելու տարբերակը։

Հույս հայտնելով, որ միջկառավարական համաձայնագրի խմբագրման վերաբերյալ հայկական կողմի առաջարկները կընդունվեն, Հայրապետյանը նշել է, որ չընդունվելու դեպքում, չի բացառվում համաձայնագիրը խզելու հավանականությունը։

Երկու շաբաթ առաջ հայտարարվեց «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումների հեռարձակումն արգելափակելու մասին։

Հայաստանի գործող իշխանություներին քննադատում է ոչ միայն Սոլովյովը, այլ նաև ռուսական պետական և Հայաստանում հեռարձակվող երեք հեռուստաալիքների եթերներում տարբեր հաղորդավարներ։ Եվ գործող վարչախումբն ամեն ինչ անում է ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից վտարելու, ինչպես նաև կաբելային հեռուստատեսություններին պարտադրելու` դրանց հեռարձակումը դադարեցնելու հարցում։

Ուստի` ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, ռուսական կողմին այնպիսի պայմաններ էր ներկայացվել, որ Մոսկվան պարզապես հրաժարվելու է ընդունել այդ պայմանները, և հասնելու են նրան, որ բոլոր ալիքների հեռարձակումը դադարեցվի։

Փաշինյանն անձամբ է նախարարի պաշտոնում Մխիթար Հայրապետյանի նշանակումից հետո զբաղվում այս խնդիրներով՝ փորձելով այդ կերպ ցույց տալ, որ ինքն է իրավիճակի տերը և կարողանում է Հայաստանում անել ցանկացած բան, ինչ խելքին փչում է, առավել ևս, որ Հայաստանում ռուսական ալիքները փակելու, ռուսական լրատվամիջոցների համար խնդիրներ հարուցելու պարտավորություն նա ստանձնել է իր արևմտյան հովանավորների առջև։

Մանան Գրիգորյան

Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Արհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններ Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին
website by Sargssyan