Հնդկաստանում Փարիզից հինգ անգամ մեծ և 20 միլիարդ դոլար արժողությամբ կանաչ էներգիայի պարկ կկառուցվի

Հնդկաստանը, որի էլեկտրաէներգիայի արտադրությունը մեծապես կախված է ածխի խտանյութից, որի մասնաբաժինը էներգիայի արտադրության մեջ 70 % է, որոշել է ևս մեկ ուժեղ հայտ ներկայացնել այսպես կոչված «կանաչ հեղափոխության» համար, գրում է overclockers.ru-ն:

Հնդկաստանի կառավարության պլանների համաձայն՝ երկիրը 20 միլիարդ դոլար կծախսի «էկոլոգիական էներգետիկայի» ոլորտում խիստ հավակնոտ նախագծի իրականացման համար։ Դաշնային պաշտոնյաները ծրագրում են կառուցել Հավդա անունով վերականգնվող էներգիայի պարկ: Նոր նախագիծը կիրականացվի Արևմտյան Հնդկաստանի անապատային տարածքում և կգրավի Փարիզից 5 անգամ ավելի մեծ տարածք։ Չափերն այնքան տպավորիչ են, որ այն հեշտ կլինի նկատել նույնիսկ տիեզերքից։ Այս մասին հայտնում է հայտնի Forbes ամսագիրը։

Շինարարությունը կիրականացնի «Ադանի Գրին Էներջի»-ն, որի ղեկավարությամբ շարքային աշխատողներն ու ինժեներները կտեղադրեն հողմային տուրբիններ և արևային մարտկոցների զանգվածներ, որոնք միասին կզբաղեցնեն 500 քառակուսի կիլոմետր տարածք։ Էներգետիկ ընկերության նախագծողների հաշվարկների համաձայն՝ կանաչ էներգիայի արտադրության նման զանգվածը պետք է բավարար լինի առնվազն 16 միլիոն հնդկական տնային տնտեսություններին էներգիա ապահովելու համար։ Ուշագրավ է նաև վիթխարի նախագծի աշխարհագրական դիրքը. դա աղի անապատ է, որտեղ, օբյեկտիվ պատճառներով, չկան հազվագյուտ կենդանիներ, բուսականություն, մարդկային բնակավայրեր։ Գլխավոր հատակագծով ամեն այս ամենին հատկացված է 5 տարի շարունակական շինարարական աշխատանք։ Ավելին, ծրագրի նպատակների իրականացումը գործնական կարևորություն ունի, քանի որ Հնդկաստանում բնակիչների թվի արագ աճի շնորհիվ էլեկտրաէներգիայի պահանջարկը համաչափորեն աճում է:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով ԶՊՄԿ-ի աշխատակիցներն իրենց և իրենց ընտանիքի անդամների առողջությանն ուղղված ծախսեր գրեթե չեն անում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ
website by Sargssyan