Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Էկոնոմիկայի և խաղաղության միջազգային ինստիտուտ» (IEP) վերլուծական կենտրոնը հրապարակել է Դրական խաղաղության զեկույցը (Positive Peace Report 2024), որում ներառված է 163 երկիր, այդ թվում՝ Հայաստանը:

Ըստ զեկույցի հեղինակների՝ դրական խաղաղության ամենամեծ բարելավումները տեղի են ունեցել
Ուզբեկստանում, Հայաստանում, Գամբիայում, Թայվանում և Իռլանդիայում:

Հայաստանը վարկանիշում զբաղեցնում է 54-րդ տեղը՝ 2.826 միավորով: Մեր երկիրն իր ֆիրքը բարելավել է 16 կետով: Հայաստանը ներառվել է դրական խաղաղության բարձր վիճակում գտնվող երկրների ցանկում:

Տարածշրջանի երկրների շարքում Հայաստանը երկրորդն է՝ զիջելով Վրաստանին, որը 2.748 միավորով 49-րդ տեղում է:

Այնուհետև գալիս է  Թուրքիան (91-րդ հորիզոնական, 3.295 միավոր, 28 կետով անկում), որին հաջորդում են ՌԴ-ն (93-րդ հորիզոնական, 3.319 միավոր, 12 կետով անկում), Ադրբեջանը (104-րդ հորիզոնական, 3.428 միավոր, 4 կետով վերելք), Իրանը (124-րդ հորիզոնական, 3.628 միավոր, 3 կետով անկում):

Խաղաղությունն ավելին է, քան զուտ բռնության բացակայությունը. Դրական խաղաղությունը նկարագրում է այն հարաբերությունները, ինստիտուտներն ու կառույցները, որոնք ստեղծում և պահպանում են խաղաղ հասարակություններ: Հետևաբար, դրական խաղաղությունը նկարագրում է մարդու համար օպտիմալ միջավայր ներուժը զարգացնելու համար: Օրինակ՝ դրական խաղաղության ավելի բարձր մակարդակ ունեցող երկրներն ավելի դիմացկուն են, կապված են ամուր և բարգավաճող տնտեսությունների հետ, ավելի լավ արդյունքներ են գրանցում էկոլոգիայի ոլորտում, ունեն բարեկեցության և երջանկության ավելի բարձր մակարդակ, սոցիալական համախմբվածության ավելի ուժեղ միջոցներ, ավելի մեծ բավարարվածություն կենսամակարդակից:

Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան
website by Sargssyan