Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը

Orer.am-ը գրում է.

Օրաթերթերից մեկն այսօր հրապարակում է արել, որտեղ, ի թիվս այլոց, որպես նորօրյա իշխանության օրոք ձևավորված օլիգարխի, առանձնացրել է Նարեկ Նալբանդյանի անունը։ Հավանաբար լրատվամիջոցը չի տարբերակում, թե ինչ է նշանակում օլիգարխ, հակառակ պարագայում գործարարի և օլիգարխի միջև հավասարության նշան չէր դնի։

Եվ այսպես, օլիգարխիան դա խմբի իշխանությունն է, որը պետության մեջ ձևավորում է իր սեփական իշխանությունը, վեր է դասում իրեն օրենքից, հետևաբար դրսևորում է հակապետական վարքագիծ։

Հիմա մի պահ վեր կանգնենք անձերից, մի կողմ թողնենք անձնական նախասիրությունները և խոսենք փաստերով` պարզապես թերթելով մամուլը։ Ինչո՞վ է աչքի ընկել լրատվամիջոցի կողմից օլիգարխ հռչակված Նալբանդյանը։

Եվ այսպես, նա հիմնել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն, հենց այդ ընկերությունն էլ համարվում է Ծաղկաձորի հայտնի հյուրանոցային համալիրի գնորդը։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն նաև ալյուրի ու ձվի արտադրությամբ է զբաղվում:

Ըստ մամուլի` Նալբանդյանը բազմաթիվ այլ ընկերությունների սեփականատեր է: Մասնավորապես, նրան է պատկանում «Շիրակ» թռչնաֆաբրիկան, «Նոր Լուսակերտ» թռնչաֆաբրիկայի 50 տոկոս բաժնետերն է:
Բացի ալյուրի արտադրությունը՝ Նարեկ Նալբանդյանը նաև անասնակերի, այսպես ասած կոմբիկերի արտադրություն ունի` «Եղվարդի համակցված կերերի» գործարանը:

Նալբանդյանը նաև խոշոր ներկրող է. մի քանի հարյուրի հասնող ապրանքներ է ներկրում Հայաստան, հետաքրքրված է նաև ավոտապահեստամասերի առքուվաճառքով, նաև ցեմենտի գործ է անում ու ակտիվ կապեր ունի այդ շրջանակներում:

Ի դեպ, նույն այդ լրատվամիջոցն իր նախորդ հրապարակումներից մեկում պնդում է, որ քաղաքական հայացքների առումով բավական չեզոք մարդ է Նալբանդյանը: 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ որևէ մեկին չի սատարել, կամ, այսպես ասած, որևէ մեկի համար չի աշխատել: «Մեզ նաև վստահեցրին, որ Նալբանդյանն ինչի հասել է, ինքնուրույն է հասել: Շեշտեցին՝ «մեջք չի ունեցել», ամեն ինչ սեփական, արդար քրտինքով ու աշխատասիրությամբ է ձեռք բերել»,- գրել է նույն թերթը:

Մամուլի հրապարակումներին հետևելով հայտնի է դառնում, որ հետագայում ևս Նալբանդյանը նոր բիզնեսներ է հիմնել` սուպերմարկետների ցանց և այլն։ Ուշադրություն դարձրեք` ոչ մի հրապարակում նրա վատ վարքագծի, կռիվների, սկանդալային պահվածքի մասին, ամբողջը՝ բիզնեսներ հիմնելու կամ ձեռք բերելու մասին է։ Հետևաբար` ի՞նչն է խնդիրը։

Խնդիրը միայն նա է, որ 2000-ականներից բիզնես գործունեություն ծավալող անձն ինչ-որ ժամանակահատվածում առավել հայտնի՞ դարձավ։ Գործարարն իր գործով է զբաղվում, ով էլ որ լինի իշխանության ղեկին։ Ուզում եք ասել, որ երկրում երբեք նոր բիզնես միջավայր չի՞ ձևավորվելու։ Երկիրը միշտ ունենում է որևէ իշխանություն, իսկ նոր բիզնեսների ձևավորումն օդ ու ջրի նման է անհրաժեշտ։

Հատկապես, երբ խոսք է գնում ավերակները գործարանների վերածած մարդու մասին։

Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում
website by Sargssyan