ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ARMMONO 22-րդ ամենամյա միջազգային փառատոնին, որն այս տարի անցկացվում է Երևանում՝ ապրիլի 17-ից մայիսի 3-ը։ Ծրագրում ընդգրկված են տարբեր ժանրերի ավելի քան 20 հայկական և արտասահմանյան մոնոներկայացում՝ մոնոդրամա, մոնոստենդափ։

Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ։ Արտասահմանյան բեմադրություններից հանդիսատեսին կցուցադրվեն «Մոնոկլ» մոնոներկայացումների միջազգային փառատոնի հաղթող ճանաչված երկու ռուսական ներկայացումներ և մեկ ներկայացում Բելառուսից։ Փառատոնի շրջանակներում նախատեսված են նաև Ռուսաստանից ժամանած հայտնի արտ-մենեջերների, ռեժիսորների և դերասանների վարպետության դասեր։

«Մենք ուրախ ենք աջակցելու ARMMONO փառատոնին, որը վառ իրադարձություն է դարձել երկրի մշակութային կյանքում։ Այս միջոցառումը ավելի քան երկու տասնամյակ միավորում է տաղանդավոր դերասանների, ռեժիսորների և բոլոր նրանց, ովքեր գնահատում և սիրում են արվեստը։ Նման միջոցառումները նպաստում են թատերական արվեստի զարգացմանը և տարբեր երկրների ստեղծագործական թիմերի միջև փոխգործակցության ամրապնդմանը: Վստահ եմ, որ այս տարվա բոլոր ներկայացումները մեծ հետաքրքրություն կառաջացնեն հանդիսատեսի մոտ և կգրավեն թատերական ստեղծագործության նոր երկրպագուներ»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը

«ARMMONO փառատոնը գոյություն ունի ավելի քան 20 տարի։ Մոնոներկայացումն աշխարհում ճանաչված ժամանակակից թատերական ժանրերից է, որը հարազատ է դարձել մեր հանդիսատեսին նույնպես։ Մենք շատ շնորհակալ ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մեզ նման լայնածավալ նախագծում, որն, անկասկած, կարևոր դեր կունենա հայկական մշակույթի զարգացման և միջազգային հարաբերությունների ամրապնդման գործում»,- նշել է փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։ 

Միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և թատերական ներկայացումների ժամանակացույցը կարելի է գտնել փառատոնի պաշտոնական կայքում և սոցիալական էջերում։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ Զաքարյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են
website by Sargssyan