Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ 1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց և մի քանի տարի շարունակվեց Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի բնաջնջման քաղաքականությունը, որին զոհ գնաց 1,5 միլիոն մարդ։ Մեկ դար անց Հայաստանը կրկին կանգնած է ցեղասպանության վտանգի առջև։ Թուրքիան և Ադրբեջանը չեն դադարեցրել հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու իրենց ցանկությունները, վկան Արցախի 120 հազար բնակիչների տեղահանությունն է: Ընդ որում, Հայաստանի գործող իշխանությունների թուլության ու վախկոտության հետևանքով էլ մեր ժողովուրդը կրկին կանգնած է պետականությունը կորցնելու և սպանդի վտանգի առաջ, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները շարունակում են սպառնալիքներ տեղալ։

Ռեջեփ Թայիբ Էրդողանը կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ կենտրոնանալ առկա իրողությունների վրա և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակել։ «Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում, ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակների իրողություններից», գրեթե սպառնացել է Թուրքիայի նախագահը և հավելել, թե Նիկոլ Փաշինյանը դա էլ հասկանում է և այժմ իրատեսական հիմքի վրա նոր ճանապարհային քարտեզներ մշակելու ժամանակն է։

Էրդողանը նաև հույս է հայտնել, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ իրեն ձգել է Սփյուռքը, և կընտրի նոր սկիզբը, ուղին պայծառ ապագայի համար. այս կերպ Թուրքիայի նախագահն ապացուցում է, որ ավելի շատ վախենում է հենց հայկական կազմակերպված Սփյուռքից, որը տասնամյակներ շարունակ առաջ է մղում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։

Զարմանալի չէ, որ թուրքական իշխանությունները կրկին առաջ են բերում պատմաբանների հանձնաժողով ստեղծելու իրենց մտասևեռումները. պատմաբանները վերլուծում են պատմական գործընթացների ընթացքում տեղի ունեցածը: «Մենք ի սկզբանե շատ բաց ենք եղել այս հարցում և հայտարարել ենք, որ կարող ենք բացել մեր արխիվները, և մենք դա արեցինք»,- ստել է Թուրքիայի նախագահը։

Լկտի և լպիրշ հայտարարություններ արել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, թե Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, նաև զինանշանից հեռացնել ազգային խորհրդանիշ Արարատ լեռը. «Այն պետք է փոխվի, նրանք Հայաստանում բազմաթիվ այլ լեռներ ունեն, թող դա պատկերեն»,- ասել է Իլհամ Ալիևը։

Ի դեպ, նման հայտարարություններ նախկինում երբեք ո՛չ Թուրքիան, ո՚չ Ադրբեջանը չեն արել, ինչը վկայում է, որ այս ամենը հետևանք է Նիկոլ Փաշինյանի կործանարար քաղաքականության։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ ռազմական և դիվանագիտական դաշտում Նիկոլ Փաշինյանի խոշոր և ճակատագրական սխալներն են պատճառ դարձել թշնամու այսչափ լկտիացման, ուստի բնավ պետք չէ զարմանալ, որ նրանք շարունակում են նույն կերպ, միակ տարբերակն այսպիսի ճնշումներից ազատվելու՝ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու, Փաշինյանի ռեժիմից ազատվելն է։ «Այսօր՝ ցեղասպանության զոհերի հիշատակի 109-րդ տարելիցի օրը, «Համահայկական ճակատ» շարժումը անհնազանդության ակցիաներ է սկսում Հայաստանի ամբողջ տարածքով մեկ»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկան Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ իրականացվող «Հայաստան-Արցախ» Համահայկական եիտասարդական ֆորումի առաջին 20 մասնակիցների անունները հայտնի են Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը
website by Sargssyan