Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, և կրկին հայ ժողովուրդը կանգնած է գոյաբանական վտանգի առջև։ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են ոչ միայն լուրջ սպառնալիք ներկայացնել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին, այլև, օգտվելով փաշինյանական իշխանության ապիկար ու դավաճան էությունից, նաև ծաղրում են։
 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին՝ Հայաստանի իշխանություններին կոչ անելով կենտրոնանալ առկա իրողությունների վրա։
 
«Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում, ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից»,- հայտարարել է Էրդողանը, հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը դա հրաշալի է հասկանում, և կարելի է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզներ։ Թուրքիայի նախագահը նաև քննադատության թիրախ է դարձրել հայկական Սփյուռքը, պնդել, թե՝ «Սփյուռքը Հայաստանին պահում է խավարի մեջ։ Հնարավորություների պատուհանը միշտ չի բացվելու, անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել պահը»,- սպառնացել է Թուրքիայի նախագահը, նաև շարունակել առաջ մղել պատմաբանների չարչրկված հանձնաժողովի իր պահանջը՝ այս կերպ կրկին շարունակելով Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը։
 
Էրդողանին ձայնակցել է նրա կրտսեր եղբայր Իլհամ Ալիևը՝ Բաքվում կայացած միջազգային համաժողովում պնդելով, թե Հայաստանը պետք է զինանշանից հեռացնի Արարատ լեռը։ Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, թե Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, որտեղ վկայակոչված է անկախության հռչակագիրը՝ ըստ որի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։
 
«Ինչպե՞ս կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել, երբ նրանք սահմանադրության մեջ նման հիշատակում ունեն»,- հայտարարել է Ալիևը։ Այս կերպ փաստվում է, որ սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնելու փաշինյանական մղումները, ինչպես և ամեն գնով թշնամու պահանջները անմռունչ կատարելու՝ գործող վարչախմբի քաղաքականությունը իրականում որևէ դրական արդյունքի չի կարող բերել, ընդհակառակը՝ ավելի է մեծացնում թշնամու ախորժակը՝ նրան հնարավորություն տալիս լկտիանալու։
 
Փաշինյանն այսօր նաև ուղերձ է հրապարակել՝ լիովին թուրքական նարատիվներով։ Նա 3 անգամ է օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, փոխարենը՝ 11 անգամ կիրառել է «Մեծ եղեռն» արտահայտությունը։
 
Մարիա Ավագյան
Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկան Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ իրականացվող «Հայաստան-Արցախ» Համահայկական եիտասարդական ֆորումի առաջին 20 մասնակիցների անունները հայտնի են Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը
website by Sargssyan