Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը (տեսանյութ)ftNFT ֆիջիթալ սփեյսում մեկնարկել է Summertime ցուցահանդեսըԵրևանում ջրախողովակներ տեղափոխող «Ford»-ի վրայից մի կապոց Խանջյան փողոցի թունելում մասամբ ընկել էԷրդողանի գիրքը նվեր էր, Փաշինյանը պետք է հրաժարվե՞ր. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալՉդառնաք ՀՀ-ում հակաժողովրդավարական գործընթացի հովանավորներ․ Մարուքյանը՝ ԵԽ նախագահինԷմոցիոնալ խոսքերի, կիսաճշմարտություններ ասելու, կենացներ խմելու ժամանակներն անցել են․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը փորձում է մեզ զինաթափել, ինչպես Մեծ եղեռնի ժամանակ էին անում. Արմեն ՄանվելյանՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգինԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացը ժամանել է ԿիևՎրացի Ռիչմոնդն ու արաբ Շեյխը նորից հետաքրքրված են Ազատեկի ոսկու հանքով, բայց Վայք համայնքը դեմ է. Hetq.am«Մետրոպոլիտենում թերհավաքագրում չկա, կեղծ նարատիվներ մի՛ ստեղծեք», «ավտոբուսների մասով թերհավաքագրումը 3 մլրդ դրամ է». քննարկում` քաղաքապետարանումՆիկոլին թվում է, թե դեռ մարտի 1-ն է, ինքն էլ փողոցում է. Արամ Պետրոսյան ԱՄՆ-ում դադարեցնում են արևային էներգիայի սուբսիդիաներըԿասեցվել է «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթըԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Chevrolet Cruze»-ն ու մոտոցիկլը. կին մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՓրկարարները կանխել են հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներումՈւզում եմ, որ բոլորս գիտակցենք այս ճանապարհի կառուցման կարևորությունը. Ավինյանը՝ Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմանորոգման մասինԲոլոր ուղղություններով իրականացվող արդյունա­վետ համագործակցությունը, Ձեր հաստատակամ հանձնառության շնորհիվ այսօր վերաճել են ռազմավարական գործընկերության. Փաշինյանը՝ Մակրոնին«Պետական ծառայողը չպիտի վախենա ժողովրդից, այլ ծառայի ժողովրդին»․ Հրայր ԿամենդատյանՊետք է չմոռանալ, որ մեզանից հետո դեռ սերունդներ են լինելու․ Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Ի՞նչ համաձայնության կգան Վաշինգտոնում

Վաշինգտոնում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառումը, որին մասնակցելու համար ԱՄՆ են մեկնել նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների գլխավորած պատվիրակությունները։

Այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են ՆԱՏՕ-ի 2024-ի գործընկերների հետ հանդիպմանը, հունիսի վերջին Բաքվում տեղեկացրել էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը։ Արարատ Միրզոյանը բավական մեծ պատվիրակությամբ է մեկնում Վաշինգտոն, դրա կազմում է նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Այցի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ, բայց ԱԳՆ-ն չի մանրամասնել։ Հայաստանի ԱԳՆ-ից նշել են, թե Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Ամերիկյան կողմը, ըստ մեր աղբյուրների, փորձելու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել պետքարտուղար Բլինքենի մասնակցությամբ՝ քննարկելու խաղաղության պայմանագրի դրույթները։

Ադրբեջանն, իհարկե հակված չէ նոր համաձայնությունների հանգել, Բաքուն կրկին առաջ է մղում ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը։ Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե խաղաղության պայմանագրի համար բաշխված կետերի թիվը նվազել են, բայց քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը չի փոխվել, Ադրբեջանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները չեն հանվել, պայմանագիր կնքելն անհնարին է։

Սահմանադրության փոփոխման պահանջը վերջին ամիսներին է մտել, Բաքուն մինչ այդ նման պահանջներ չէր դնում։ Եվ այս փաստը վկայում է հերթական անգամ, որ Ադրբեջանը բոլորովին մտադիր չէ խաղաղության հանգել Հայաստանի հետ, նոր էսկալացիայի հիմքեր է ստեղծում։ Միջազգային գործընկերներն էլ առանձնապես շահագրգռություն չեն ցուցաբերում Ադրբեջանի այդ ախորժակը փակելու հարցում։ 

Ինգա Սողոյան