Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է

Ինչպես կտրել ճյուղը, որին «նստած» ես ու... մնալ ծանրամեծ գերանի տակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի՞նչ է, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊի կառավարումը: Դա, կարելի է ասել՝ բաց ուղեցույց է՝ ինչպես կտրել ճյուղը, որի վրա նստած ես: Ավելին, Փաշինյանն ինքն իր բնույթին դավաճանած կլիներ, եթե իր կառավարմամբ, պատկերավոր ասած, չկազմեր մի այնպիսի «ուղեցույցուսումնական ձեռնարկ», որին հետևելով՝ կարելի է ոչ միայն կտրել ճյուղը, որին նստած ես, այլև մնալ ծանրամեծ գերանի տակ: Դիմենք անողոք փաստերին: Փաստ առաջին. Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանության ներկայացուցիչները որտեղ նստումելնում են, ինչ հարցազրույց տալիս են, ինչ հայտարարություն անում են, անպայման խոսում են Ռուսաստանի դեմ, հայտարարում են, որ Ռուսաստանը Հայաստանի չուզողն է, Ռուսաստանն ու ՀԱՊԿը սպառնում են Հայաստանի պետականությանը և այդպես շարունակ:
 
Կարճ ասած՝ Փաշինյանն ու ՔՊն դիրքավորվում են որպես բացահայտ հակառուսական, ռուսատյաց ուժ և գործիչներ, ի լրումն՝ իրենք գնում են Արևմուտք: Ըստ որում, փաստ է և այն, որ իրենց ընտրողներին ու հանրությանն, առհասարակ, չեն էլ ասում, որ իրենց երազած «Արևմուտքը» ընդամենը Թուրքիան է ու Հայաստանը թուրքական ամենաուղիղ կախվածության, եթե ոչ՝ ենթակայության տակ դնելը (տապալված Սիրիան էլ՝ որպես թարմ օրինակ): Փաստ երկրորդ. որքան ավելի շատ է Փաշինյանը հակառուսական հայտարարություններ անում, այնքան ավելի ու ավելի է Հայաստանի տնտեսությունը հայտնվում Ռուսաստանից միակողմանի կախվածության մեջ: Այսպես. միայն այս տարվա առաջին 10 ամսում (պաշտոնական տվյալներով) Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նորից գրանցել է բարձր աճ՝ 92 տոկոս, որի արդյունքում ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ՌԴ–ի տեսակարար կշիռը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,5 տոկոսային կետով, դարձել է 41,5 տոկոս:
 
Ի դեպ, որպեսզի պատկերն ամբողջական լինի, վկայակոչենք այլ տվյալներ ևս. նույն ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ կրճատվել է 23 տոկոսով, Ղրղզստանի հետ նվազել է 55 տոկոսով, Բելառուսի հետ աճել է 7,5 տոկոսով, Իրանի հետ չնչին աճ կա՝ 4,7 տոկոսով, Վրաստանի հետ գրեթե զրոյական աճ է: Իսկ, այ, Եվրամիության անդամերկրների հետ, ուշադրություն, Հայաստանի առևտրաշրջանառությունը... կրճատվել է 15 տոկոսով, ԱՄՆ–ի դեպքում ավելի վատ՝ նվազել է 40 տոկոսով: Այստեղ այլ կարևոր հարց էլ է առաջանում. իսկ ընդհանրապես, Արևմուտքը, Եվրամիությունը, ԱՄՆն այս ընթացքում Հայաստանին տնտեսական առումով ինչոր բան առաջարկե՞լ են (զանազան «գրանտային ծրագրեր» չհիշատակել) ռեալ տնտեսական առումով: Օրինակ՝ ի՞նչ նոր հնարավորություններ, շուկաներ, ապրանքներ, ծառայություններ, որևէ բան են առաջարկել, ստեղծել, ձևավորել: Ի՞նչ ներդրումներ են եղել:
 
Պաշտոնական վիճակագրական տվյալները լավագույն ու սպառիչ պատասխանն են այդ՝ ակնհայտորեն բացասական պատասխանի ձգտող հարցերին: Այսպես. այս տարվա 10 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ԵՄ–ի տեսակարար կշիռը նվազել է 2 անգամ՝ դառնալով 7,3 տոկոս, ԱՄՆ–ի տեսակարար կշիռը ևս նվազել է 3 անգամ՝ դառնալով 1,4 տոկոս, Իրանի տեսակարար կշիռը նվազել է 1,5 անգամ՝ դառնալով 2,3 տոկոս: Իսկ ռուսական ոսկին Արաբական Միացյալ Էմիրություններ վերարտահանելու հաշվին ԱՄԷ–ի հետ ՀՀի առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 6 անգամ, իսկ տեսակարար կշիռը դարձել է 19 տոկոս՝ աճելով 3 անգամ։ Սա, ի դեպ, նույնպես պետք է վերագրել «ռուսական գծին»: Այնպես որ, Ռուսաստանից կախվածության տոկոսներն իրականում ավելի մեծ են: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Տնտեսագետները ահազանգում են. «Կապիտալը «փախչում է» Հայաստանից»: Այսպես. 2024ի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ ներդրումային զուտ ներհոսքի հաշվեկշիռը բացասական է՝ մինուս 55 միլիոն ԱՄՆ դոլար: Ընդ որում, նշված ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների ամենախոշոր զուտ ներհոսքը գրանցվել է... կռահեցիք, էլի Ռուսաստանից (22 միլիոն ԱՄՆ դոլար): Ու ի՞նչ են հուշում այս «չոր» փաստերը:
 
Իսկ այդ փաստերը ոչ թե սոսկ հուշում, այլ բացեիբաց ասում, եթե ոչ՝ բացականչում են, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես նստած է «ռուսական» ճյուղին: Չէ, բնական է, որ բոլորը պարտավոր չեն տիրապետել տնտեսագիտական եզրույթներին ու վիճակագրական տվյալների համակողմանի վերլուծության նրբություններին: Բայց առնվազն միջնակարգ դպրոցն ավարտելու վկայական ունեցողները գոնե կարո՞ղ են հասկանալ, թե ինչ է անում Փաշինյանը: «Արևմտամետների» կառավարումը տանում է այն բանին, որ Հայաստանն ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվում Ռուսաստանից: Բայց զուգահեռաբար Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, ի դեմս Փաշինյանի ու նրա ՔՊի, անում է հակառուսական հայտարարություններ, Հայաստանը դուրս է բերում ՀԱՊԿից, որին տրամաբանորեն կարող է հետևել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը, նաև՝ ԵԱՏՄից Հայաստանի դուրս գալը: Թե այդ ամենն ինչ անվտանգային սպառնալիքներ է ստեղծել ու ստեղծում Հայաստանի ու երկրում մնացած ժողովրդի համար, այստեղ չենք նշի (նախ՝ շատ ենք ասել, երկրորդը՝ մեզ տնտեսական պահն է այստեղ հետաքրքրում):
 
Դա ի՞նչ է նշանակում: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը, Հայաստանի տնտեսվարողները պետք է ստիպված լինեն նախ՝ Ռուսաստանի փոխարեն այլ երկրից ցորեն գնել, այն էլ՝ հարց է, թե ով կցանկանա Հայաստանին ցորեն վաճառել ու ինչ գնով: Պարզ ասած՝ Փաշինյանի քաղաքականությունն ու դրա շարունակությունը նշանակում է՝ սով, կտրոնով հացի ոսկրահյուծ հեռանկար: Երկրորդ՝ Փաշինյանի հակառուսական քաղաքականությունն ու դրա շարունակությունը նշանակում է, որ Հայաստանը պետք է այլ երկրից էներգակիրներ, մասնավորապես գազ գնի: Ո՞ր երկրից ու ի՞նչ գնով, շատ մեծ հարց է: Առավել ևս, եթե ԱԷԿն էլ կանգնի (ամերիկյան «այլընտրանքի» թեման այլ խոսակցության առիթ է, դրան ոչ մեկ անգամ անդրադարձել ենք):
 
Այսինքն, փաշինյանական «ապագական» նշանակում է նաև թանկ գազ կամ անգամ՝ դրա բացակայություն, թանկ էլեկտրաէներգիա, որ առանց այդ էլ էժան չէ, նշանակում է՝ հովհարային էներգամատակարարում, շղթայով՝ թանկացումներ, դրամի արժեզրկում, փիարված «բարձր» թոշակների զրոյացում: Կյանքի պայմանների վատացումն ու կենսամակարդակի անկումը ենթադրում է նաև ռելոկանտների համատարած փախուստ՝ դրա տնտեսական ու սոցիալական հետևանքներով: Ավելին, Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը տնտեսական առումով նշանակում է Հայաստանի տնտեսվարողների, ֆերմերների, գյուղմթերք վերամշակողների շուկաների համատարած կորուստ: Եվրոպային այդ ամենը պետք չէ, Իրանն ու Վրաստանն իրենցն ունեն, իսկ Թուրքիան ինքը կարող է Հայաստանի շուկան հեղեղել իր անորակ, վնասակար, հնարավոր է՝ նաև նպատակային թունավորած «գյուղմթերքով»: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն կտրում է այն ճյուղը, որին նստած է Հայաստանի տնտեսությունը: Դրա հետևանքով թրմփոցով տապալվելը հարցի դեռ մի կողմն է, իսկ մյուս կողմն այն է, որ, բացի թրմփալուց, Հայաստանը պարզապես կարող է մնալ սոցիալտնտեսական պրոբլեմների ծանրամեծ գերանի տակ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում