Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են
Սեպտեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Փոքր Մասրիկ բնակավայրի կենտրոնական փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Ռոման Ա․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և Երևանի բնակիչ 35-ամյա Անի Ս․-ի վարած «Volkswagen Tiguan» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակուր Սարիբեկյանի, գումարտակի ծառայության տեսուչ Տիգրան Պապիկյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Նավասարդ Արարատյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Շիրազ Օհանյանը և Մելսիկ Առաքելյանը։
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող՝ Դավիթ Զիրոյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»