Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել է
Հասարակություն

Ոչ մարտական պայմաններում 34 զnհ Զինված ուժերում՝ 11 ամսվա ընթացքում

 

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


2024 թվականի 11 ամիսների ընթացքում բանակում գրանցվել է ոչ մարտական պայմաններում մահվան 34 դեպք: Չնայած այս թիվը հանրությանը խիստ մեծ է թվում, ՊՆ-ից հակադարձում են՝ նշելով, որ նախորդ տարվա համեմատ բանակում մահվան դեպքերը էապես նվազել են։

Նշենք, որ 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշվում է՝ 2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում մարտական պայմաններում զոհվել է 19, իսկ ոչ մարտական պայմաններում՝ 64 զինծառայող։ 

Այնուամենայնիվ, վերլուծաբանները պնդում են՝ 2024-ին ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան դեպքերը փաստում են՝ բանակում ամենաթողություն է, բարոյահոգեբանական վատ վիճակ։ 

«Սա նշանակում է, որ միջանձնային վեճերը, կոնֆլիկտներն ու խնդիրները շարունակում են բանակում ակտուալ մնալ։ Ու հասկանալի չէ՝ ինչ է արվում այդ խնդիրները լուծելու համար։ Այդ, որ ասում են՝ նվազել են դեպքերը, այն էլ կրկնակի, ինչո՞ւ հաշվի չի առնվում հանգամանքը, որ միայն 15 զոհ Ազատի զինվորական կացարանում ունեցանք»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։

Հակադարձելով՝  ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը մի քանի անգամ տարբեր առիթներով նշել է, որ, երբ վիճակագրություն է ներկայացվում հանրությանը, պետք է նաև նշել,  թե դեպքերից քանիսն են ծառայողական պարտականությունների հետ կապված հանգամանքներում տեղի ունեցել, քանիսը՝ ոչ։ Հակառակ պարագայում հանրության շրջանում կարող են թյուր ընկալումներ ստեղծվել. մարդկանց կարող է թվալ, թե այդ բոլոր դեպքերը ինքնասպանություններ կամ սպանություններ են։  

«Արձանագրվել է 33 մահվան դեպք, որից 5-ը դժբախտ պատահարի հետևանքով է, 2-ը՝ ավիավթարի, 5-ը՝ հիվանդության, 11-ը ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով է. սրանցից 7-ը կապված չէ ծառայության հետ»,- մանրամասնել էր Թորոսյանը հոկտեմբեր ամսին: Այդ հայտարարությունից հետո ՀՀ ՊՆ-ն ևս մեկ հաղորդագրություն էր տարածել մահացած զինվորի մարմին հայտնաբերելու վերաբերյալ: 

Նշենք, որ նոյեմբերի 13-ի դեպքով քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ՀՀ ՊՆ ՌՈ բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին՝ կախված վիճակում:

Ըստ այդմ կարող ենք եզրակացնել, որ մինչ այս պահը 34 մահվան դեպք է արձանագրվել, թեպետ տարեվերջին ակնկալվում է, որ պատկան մարմինները կհրապարակեն տարվա կտրվածքով վերջնապատկերը: 

Ներկայացնելով բանակում 2024 թվականի ընթացքում տեղի ունեցած բարեփոխումները՝ Թորոսյանը դատախազությանը հղումով նշել էր, որ ՀՀ ԶՈւ այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 2358 դեպք՝ նախորդ տարվա 4570-ի դիմաց: Այսինքն՝ արձանագրվել է 2212-ով պակաս դեպք։ 

«Սա ևս պաշտպանական գերատեսչության և պատկան մարմինների հսկայածավալ աշխատանքի և շոշափելի արդյունքի մասին է խոսում»,- նշել էր Թորոսյանը։

Ըստ պաշտպանական գերատեսչության, բանակում ոչ մարտական կորուստները էականորեն նվազել են, այնուամենայնիվ, ամենօրյա աշխատանք է տարվում այդ կորուստները նվազագույնին հասցնելու ուղղությամբ։

«Յուրաքանչյուր նման դեպքից անմիջապես հետո պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբերն անմիջապես մեկնում են դեպքի վայր, իրականացնում են մեծածավալ աշխատանքներ դեպքի պատճառների վերհանման, բազմակողմանի ուսումնասիրության, վերլուծության և համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով»,- նշել է ՊՆ խոսնակը։

Մասնավորապես, ըստ Թորոսյանի, զորամասերում վերահսկողություն իրականացնելիս առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվում «ինքնասպանությունների, ինքնախեղումների կանխարգելման արտահաստիքային խմբի աշխատանքային պլան»-ով նախատեսված աշխատանքներին, ռիսկային խմբում գտնվող զինծառայողների հետ իրականացվում են համապատասխան աշխատանքներ: 

«Հասարակությունից բանակ եկող ցանկացած մարդ քաղաքացիական կյանքից իր հետ բերում է նաև բարքեր, այդ թվում՝ արատավոր։ Իհարկե, բանակը փակ համակարգ է, որտեղ  ահռելի աշխատանք է տարվում թափանցած բարքերն արմատախիլ անելու և չեզոքացնելու համար, բայց, ցավոք սրտի, իսպառ բացառել դրանք երբեմն չի հաջողվում։ Հանուն արդարության պետք է նաև ընդգծենք, որ երբ խոսում ենք դեպք-պատահարների մասին, պետք է խոսենք նաև այն բազմաթիվ իրավիճակների մասին, որոնք աշխատանքի արդյունքում հաջող են հանգուցալուծվել և չեն վերածվել դեպք-պատահարի»,- նկատեց Թորոսյանը։

Նարե Գնունի


Հետևեք մեզ՝ այստեղ