2028 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան
Հայաստանում 2028 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը անշրջելի գործընթաց է, և այն առաջիկա տարիներին աստիճանաբար կընդլայնվի։
«Առողջության համընդհանուր ապահովագրությունը անշրջելի իրողություն է, և այն հաջորդիվ ընդլայնվելու է։ 2027 թվականին համակարգին միանալու են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները, քաղիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայության մեջ ընդգրկված վարորդները»,- ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ 2028 թվականին կամփոփվի համակարգին միացող բոլոր խմբերի ընդգրկման գործընթացը, և հունվարի 1-ից ապահովագրությունը կգործի բոլորի համար։
Ավանեսյանը շեշտեց, որ առողջության համընդհանուր ապահովագրությունը կներառի բոլորին, սակայն չի ծածկելու բոլոր բժշկական ծառայությունները։ Այն ընդգրկելու է առաջնային և անհրաժեշտ ծառայությունների փաթեթը։
«Առողջության համընդհանուր ապահովագրությունը ընդգրկելու է բոլորին, բայց ոչ ամեն ինչ, այլ այն անհրաժեշտ ու առաջնային ծառայությունների փաթեթը, որոնք նպատակաուղղված են մեր ժողովրդի առաջնային հանրային առողջապահական հարցերը լուծելուն»,- նշեց նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ պետությունը շարունակելու է ընդլայնել պետական պատվերի շրջանակում քաղաքացիներին տրամադրվող ծառայությունները՝ ելնելով կարիքներից և պետական պարտավորություններից։
«Մեր քաղաքականությունն այն է, որ պետական պատվերի շրջանակներում, որքան կլինի մեր քաղաքացիների կարիքը և պետության պարտավորությունը՝ այդ կարիքը բավարարելու, պետությունը շարունակաբար ընդլայնելու է։ Մենք այդ քաղաքականությունը տանում ենք»,- ասաց առողջապահության նախարարը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց