Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Տնտեսություն

Սովորական ապակին կարող է «կանաչ» էներգիա արտադրել

Քանի որ աշխարհում մաքուր, վերականգնվող էներգիայի կարիքը մեծանում է, գիտնականները զարգացնում են արևային էներգիա արտադրելու առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնցից մեկը լյումինեսցենտ արևային խտացուցիչն է: Այս մասին գրել է Advanced Science News պորտալը, գրում է focus.ua-ն։

Լյումինեսցենտային արևային համակենտրոնացումն արևային էներգիայի փոխակերպման սարք է, որը համարվում է ավանդական արևային մարտկոցների խոստումնալից այլընտրանք: Այդ տեխնոլոգիան կարող է ինտեգրվել գոյություն ունեցող այնպիսի ենթակառուցվածքներին, ինչպիսիք են պատուհանները և շենքերի ճակատները:

Ըստ Ուտրեխտի Կոպեռնիկոսի անվան Կայուն զարգացման համալսարանի  պրոֆեսոր Վիլֆրիդ վան Սարկի, այդ սարքերը սովորաբար բաղկացած են բարակ, թափանցիկ նյութից, որը հայտնի է որպես ալիքատար, և որի մեջ ներկառուցված են լյումինոֆորներ՝ հատուկ մոլեկուլներ կամ նանոմասնիկներ, որոնք կլանում են արևի լույսը և նորից արտանետում այն ​​ավելի երկար ալիքներով: «Ալիքի երկարության այս տեղաշարժը թույլ է տալիս նորից արտանետվող լույսին ընդհանուր ներքին արտացոլում կոչվող գործընթացի միջոցով սահմանափակված մնալ ալիքատարի մեջ: Լույսն այդ կերպ ուղղվում է դեպի ծայրերը, որտեղ արևային մարտկոցներն այն վերածում են էլեկտրականության», - բացատրել է պրոֆեսորը:

Որպես թափանցիկ «արևային պատուհաններ» գործելու համար լյումինոֆորները պետք է հասնեն նուրբ հավասարակշռության՝ նվազագույնի հասցնելով տեսանելի լույսի կլանումը, միաժամանակ արդյունավետորեն գրավեն ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ալիքները: Դա պահպանում է սարքերի թափանցիկությունը՝ դրանք լավ պիտանի դարձնելով որպես ապակե կառույցվածք, օրինակ երկնաքերերին ինտեգրելու համար:

Գտնելու համար մոլեկուլներ, որոնք լավագույնս են կլանում  էներգիան և գործում են որպես լյումինոֆոր, Վիլֆրիդ վան Սարկը և նրա գործընկեր Թոմաս դե Բրյունը օգտագործել են մոդելավորման առաջադեմ տեխնիկա ուսումնասիրելու, թե ինչպես է լույսը փոխազդում ալիքատարի ներսում: Հետազոտողները փորձարկել են 92 հայտնի լյումինոֆորների տարբեր կոնցենտրացիաներ համակցված թափանցիկ ալիքատար նյութի հետ, որը կոչվում է պոլիմեթիլ մետակրիլատ, որպեսզի գտնեն արևի լույսը էլեկտրականության փոխակերպելու ամենաարդյունավետ տարբերակը: Բացի այդ, հետազոտողներն ուսումնասիրել են բազմաշերտ ալիքատարների տարբեր համակցություններ տարբեր լյումինոֆորներով պարզելու համար, թե արդյո՞ք նման դիզայնը կարող է հանգեցնել ընդհանուր արդյունավետության բարելավմանը:

«Լյումինոֆորների ներկայիս ընտրությամբ, հաշվի առնելով դրանց կլանման սպեկտրը և քվանտային արդյունավետությունը, և հաշվի առնելով բարձր թափանցիկության սահմանափակումը, արևային էներգիայի վերափոխման առավելագույն արդյունավետությունը հնարավոր է մոտ 1 %-ի սահմաններում՝ սովորական արևային մարտկոցների ավելի քան 20 %-ի համեմատ», - նշել է Վիլֆրիդ վան Սարկը:

Չնայած լյումինեսցենտային արևային խտացուցիչների համեմատաբար ցածր արդյունավետությանը համեմատած ավանդական արևային վահանակների հետ, դրանք համարվում են հեռանկարային տեխնոլոգիա առևտրային կիրառությունների համար: Գիտնականները նաև կարծում են, որ ապագայում այդ տեխնոլոգիայի արդյունավետությունը կարող է աճել մինչև մոտ 10 %-ի: «Չնայած արդյունավետությունը կարող է ավելի ցածր լինել, քան ստանդարտ արևային մարտկոցները, բայց բարձրահարկ շենքերում հասանելի հսկայական տարածքն արդարացնում է դրանց օգտագործումը, ինչպես նաև դա իրենից ներկայացնում է էներգաարդյունավետ շենքերի զարգացման ապագա ԵՄ պահանջներին համապատասխան», - եզրափակել է Վիլֆրիդ Վան Սարկը:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]