«Առաջարկ Հայաստանին» նախագիծը Հայաստանի, հայկական աշխարհի, հայ ժողովրդի համար է․ Իվետա Տոնոյան
Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Շարունակելով ամենշաբաթյա հանրային հաշվետվության մեր ավանդույթը՝ ներկայացնեմ մեր թիմի վերջին օրերի կատարած աշխատանքը և առաջիկա օրերի կարևոր թեմաները։
1․ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում երիտասարդների համար հայտարարված մրցույթի արդյունքներն ամփոփվել են՝ հայաստանյան պայմանների համար աննախադեպ արդարության սկզբունքով։ Մի՛ զարմացեք, այդպես հնարավոր է, և դա մեր սկզբունքային գործելաոճն է բոլոր հարցերում։ Չեմ ուզում ստույգ թիվն ասել, թե քանի հոգի են ստացել մրցանակներ։ Շուտով կգա այդ օրը։ Մենք, մեր թիմը, մասնակիցները՝ բոլորս մեծ պատասխանատվությամբ ենք պատրաստվում այդ օրվան։ Ավելացնեմ միայն, որ հաշվի առնելով լավ գաղափարների, լավ ծրագրերի, իսկապես շատ հետաքրքիր առաջարկների քանակը՝ Գագիկ Ծառուկյանն իր հրապարակային խոստմանը համաձայն էապես մեծացրել է նախապես պլանավորված մրցանակային ֆոնդը։
2․ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում վաղը տպագրվելու է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը, որն իր խորությամբ Հայաստանի ստրատեգիական զարգացման ամբողջական ծրագիր է։ Կոնկրետ առաջարկներով, կոնկրետ գաղափարներով, կոնկրետ լուծումներով այս ծրագիրը Հայաստանի հետպատերազմյան վերականգնման և ազգային խեղճությունը հաղթահարելու լրջագույն փաստաթուղթ է։
3․ Առաջիկայում տպագրվելու են նաև այլ հեղինակավոր գործիչների, ոլորտային մասնագետների աշխատանքները, որոնք նոր լուծումներ, նոր գաղափարներ են առաջարկում։ Մենք ուրախ ենք, որ «Առաջարկ Հայաստանին» նախագիծը դառնում է, կամ արդեն իսկ դարձել հայկական ինտելեկտուալ պոտենցիալի հավաքատեղի։ Սա նախագիծ է, որը հնարավորություն է տալիս մարդկանց իրենց գաղափարներով, իրենց առաջարկներով մասնակիցը դառնալ երկրի վերականգնմանը։ Եվ հատուկ ուզում եմ շեշտել՝ սա մեկ քաղաքական թիմի, մեկ կուսակցության, մեր առաջնորդի համար չէ։ Սա Հայաստանի, հայկական աշխարհի, հայ ժողովրդի համար է։
4․ Շաբաթվա հաշվետվությունս ուզում եմ ավարտել Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության ընթացքի տեղեկատվությամբ։ Այս շաբաթ հազարից ավել կամավորներ մասնակցել են աշխատանքներին՝ Հայաստանի բոլոր մարզերից և սփյուռքի բազմաթիվ երկրներից։ Կամավորների հերթագրումն այս պահին էլ լայն թափով շարունակվում է։ Հատիսի գագաթին եղանակային պայմանների պատճառով կարող են առաջանալ որոշ դժվարություններ, բայց մենք անելու ենք հնարավոր ամեն բան մեր հայրենակիցների ցանկությունը կամ գուցե երազանքը կատարելու համար։ Շինարարական աշխատանքները նույնիսկ ձմռանը չեն դադարելու։ Մեր ժողովուրդը սիրեց այս նախագիծը, Քրիստոսի արձանը իսկապես դարձավ Ազգային կառույց։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)